Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու       Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում    

20 փետ 2024 15:23

Երիտասարդը Խանջյան փողոցում կրակել է մեքենայի պատուհանից

Երիտասարդը Խանջյան փողոցում կրակել է մեքենայի պատուհանիցՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները փետրվարի 20-ին, կեսգիշերն անց, Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու և զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածաքնով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 31-ամյա մի երիտասարդի: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Նա Խանջյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի իր մեքենայի պատուհանից կրակել էր՝ խախտելով հասարակական կարգը: Բաժնում երիտասարդի մոտ հայտնաբերվել է «Գլոկ 19» մեկնարկային ատրճանակ՝ լիցքավորված 1 փամփուշտով:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր