Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

21 փետ 2024 13:38

Մենք պաշտպանելու ենք մեր քաղաքացուն.էնպես չէ, որ նրան անմիջապես կնստեցնեն ինքնաթիռ և կուղարկեն Հայաստան. Բյուլբյուլօղլու

Մենք պաշտպանելու ենք մեր քաղաքացուն.էնպես չէ, որ նրան անմիջապես կնստեցնեն ինքնաթիռ և կուղարկեն ՀայաստանՄենք պաշտպանելու ենք մեր քաղաքացուն. hիմա մեր հյուպատոսը Քամիլ Զեյնալլիի կողքին է. այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն՝ մեկնաբանելով Հայաստանի հարցման հիման վրա հայտնի ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալիի Մոսկվայում ձերբակալության մասին տեղեկությունը։

Ադրբեջանի դեսպանի խոսքով՝ Զեյնալլին ձերբակալվել է ԱՊՀ միջպետական համաձայնագրի շրջանակում Հայաստանի հարցման հիման վրա։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։

«Դեսպանությունն արդեն զբաղվում է նրա հարցով։ Այսօր առավոտյան ժամը տասին Մոսկվայի Դոմոդեդովոյի շրջանի դատախազը կորոշի՝ գործը ուղարկել դատարան, թե ոչ։ Ամենայն հավանականությամբ, գործը կուղարկվի դատարան, բայց դա չի նշանակում, որ նրան անմիջապես կնստեցնեն ինքնաթիռ և կուղարկեն Հայաստան։ Սա երկար գործընթաց է»,- ասել է Բյուլբյուլօղլուն:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Զեյնալլիին 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում «Ալլահ Աքբար» բղավոցներով դանակով կտրել է հայ ծերունու կոկորդը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր