Ես ձեր դատական թիմից չեմ վախենում, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր և ձեր սերունդներն են մնալու մեղավոր          Արցախում առգրավված ռուսական զենքը կարող է վաճառվել Ուկրաինային․Ադրբեջանցի պատգամավոր       Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան    

22 փետ 2024 13:16

Մենք ունենք խելագար շան որդի, այդ տղան՝ Պուտինը և մյուսներն են

Մենք ունենք խելագար շան որդի, այդ տղան՝ Պուտինը, և մյուսներն ենԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սան Ֆրանցիսկոյում նախընտրական փակ միջոցառման ժամանակ կոպիտ արտահայտություններ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին. այս մասին հայտնել է cnn.com-ը։

«Մենք ունենք խելագար շան լակոտներ, ինչպիսիք են Պուտինը և մյուսները, և մենք միշտ ստիպված ենք լինում անհանգստանալ միջուկային հակամարտության առնչությամբ, բայց մարդկության գոյության սպառնալիքը կլիմայի փոփոխությունն է», - ասել է Բայդենը:
 
Բայդենը, ինչպես նշում է CNN-ը, քննադատել է նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որն իր իրավական խնդիրները համեմատել է ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ:

«Նա իրեն համեմատում է Նավալնիի հետ և ասում՝ քանի որ մեր երկիրը դարձել է կոմունիստական, իրեն հետապնդել են, ինչպես Նավալնիին։ Որտեղի՞ց է, գրողը տանի, սա վերցվում»,- ասել է Բայդենը (մեջբերումը՝ CNN-ի): ԱՄՆ նախագահը հավելել է, որ եթե նա դա ասեր 10-15 տարի առաջ, ապա բոլորը կմտածեին, որ նրան պետք է մեկուսացնել հասարակությունից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր