Մարտի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մարզային կառույցներ այցի անվան տակ քարոզարշավ են անում․ «Հրապարակ»       Իշխանության կռիվ, ըստ որոշ լուրերի, Փաշինյանն Աննա Հակոբյանին «աքսորել» էր Սևանի կառավարական ամառանոց․ «Հրապարակ»    

22 փետ 2024 14:06

Նաիր Տիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»

Նաիր Տիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Լոկոմոտիվ»-ի 24-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ», հայտնում է Metaratings.ru-ն:

Կայքի տեղեկություններով, ֆուտբոլիստի մերժման պատճառը Հայաստանի և Թուրքիայի միջև լարված հարաբերություններն են. գործը պաշտոնական բանակցությունների չի հասել՝ չնայած «Գալաթասարայ»-ի՝ ձախ պաշտպանի վաճառքից հետո Տիկնիզյանի տրանսֆերը պաշտոնականացնելու ցանկությանը։

Տիկնիզյանը «Լոկոմոտիվ»-ում հանդես է գալիս 2021 թվականից՝ ԲԿՄԱ-ից տեղափոխվելուց հետո։ Պաշտպանը 82 խաղում դարձել է 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Զենիթ»-ը փորձել է վերսկսել բանակցությունները Տիկնիզյանի հետ, սակայն խաղացողը մերժել է այս առաջարկը։ «Լոկոմոտիվ»-ի գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը Sport24-ին տված մեկնաբանությունում խորհուրդ է տվել Տիկնիզյանին տեղափոխվել միայն եվրոպական ակումբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր