Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Գրիգորյանը նշել է, որ դելիմիտացիայի գործընթացը բարդ է, և քննարկման թեման պետք է լինի բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին, «որոնք պրոֆեսիոնալ քարտեզներ են»։
«Շատ դեպքերում մարդիկ շփոթում են սխեմատիկ ու մեթոդական քարտեզները տոպոգրաֆիկ քարտեզների հետ»,- ասել է նա
Ըստ Գրիգորյանի՝ դելիմիտացիայի գործընթացը միայն քարտեզների հետ աշխատանք չէ, այլ նար իրավական հիմք ու հենքի բացահայտումն է, որի հիման վրա կազմվել է այս կամ այն քարտեզը։
«Բոլոր նյուանսները շատ կարևոր են ու մեր աշխատանքներում պետք է հասցեագրվեն»,- ընդգծել է նա։