Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու       Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում    

23 փետ 2024 11:58

Ուրիշ ի՞նչ հետևություն անելու տեղ է մնում՝ ռուս պաշտոնյաները ՀՀ լեգիտիմ իշխանությունը տապալելու կոչեր էին անում

Ուրիշ ի՞նչ հետևություն անելու տեղ է մնում՝ ռուս պաշտոնյաները ՀՀ լեգիտիմ իշխանությունը տապալելու կոչեր էին անումՌուս պաշտոնյաները 2023 թվականին Հայաստանում իշխանությունը տապալելու կոչեր էին անում։ Այս մասին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ և հոկտեմբերին Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչներն ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին՝ ընդվզել և տապալել Հայաստանի ընտրված, լեգիտիմ իշխանությունը», - նշել է վարչապետը:


Նա նաև հավելել է, որ ռուսական հեռուստաալիքները վեց տարի շարունակ համակարգված, հետևողական և նպատակամղված հակաքարոզչություն են անում Հայաստանի ընտրված իշխանության ու անձամբ իմ դեմ, և այդ հակաքարոզչությունը չի մեղմվում։


«Ուրիշ ի՞նչ հետևություն անելու տեղ է մնում», - հավելեl է Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերությունները «ինստիտուցիոնալ ավանդույթների» շրջանակում են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր