ՆԳՆ-ից հաստատում են, որ վթար եղել է, սակայն ոչ Նիկոլ Փաշինյանի շարասյան մասնակցությամբ          Պետությունը վերադարձրել ենք ժողովրդին, եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին       Տեսանյութ.Հոգեգալստյան օր՝ Հիսուս Քրիստոս Հարությունից հիսուն օր անց առաքյալների վրա իջեցրեց Սուրբ Հոգին    

23 փետ 2024 12:42

Ադրբեջանը միլիարդների զենք է գնում, իսկ երբ մենք ենք ռազմատեխնիկական նոր պայմանագրեր կնքում, սկսում է աղմկել

Ադրբեջանը միլիարդների զենք է գնում, իսկ երբ մենք ենք ռազմատեխնիկական նոր պայմանագրեր կնքում, սկսում է աղմկելԱդրբեջանը ամեն անգամ աղմուկ է բարձրացնում ռազմատեխնիկական ոլորտում մեր ցանկացած նոր պայմանագրի դեպքում, բայց չի ասում իր միլիարդավոր դոլարների զենքի գնումների մասին, սա կարևոր փաստ է։

Այս մասին France24-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ ձեռք բերած զենքի վերաբերյալ Ադրբեջանի մեղադրական հայտարարությունների մասին։

«Ինչո՞ւ է Ադրբեջանը մտահոգված Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներով այն դեպքում, երբ նա օկուպացված է պահում ՀՀ ինքնիշխան տարածքները, այն դեպքում, երբ մենք առաջարկում ենք վերջնականապես սահմանազատել մեր սահմանները և հայելային տարբերակով դուրս բերել զորքերը։ Մենք փոխադարձաբար հետ կքաշեինք մեր զորքերը սահմանից, ինչը կարող էր քայլ լինել դեպի խաղաղություն»,- նշել է նա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղություն դեռ հնարավոր չէ։

«Եթե Ադրբեջանը Հայաստանին համարում է «Արևմտյան Ադրբեջան», և եթե դրան գումարենք վերջին միջադեպերը, ապա պարզ է դառնում, որ դա անհնար է», – ասել է նա France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ըստ Փաշինյանի՝ «եթե հաշվի առնենք Բաքվի հայտարարությունները, կարող ենք ենթադրել Հայաստանի վրա նոր հարձակման հավանականությունը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր