Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը          Տեսանյութ.Թուրքիայում նորից մոլեգնում են անտառային հրդեհները       Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. «Ազատություն»    

23 փետ 2024 13:22

Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում էական առաջընթաց ապահովել չի հաջողվել. ՀՀ կառավարություն

https://yerevan.today/media/k2/items/cache/292d099c09fd2be2a941b129c2742718_M.jpgԳլոբալ անկայունության պայմաններում Հայաստանի անվտանգային միջավայրը շարունակել է ձևափոխվել, անվտանգային մեխանիզմները, որոնց ավանդաբար ապավինել է Հայաստանը, հերթական անգամ ի ցույց են դրել իրենց անարդյունավետությունը, այս մասին նշված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում։


2023 թվականի ընթացքում անվտանգային ոլորտի հարաբերություններ են ձևավորվել և զարգացել Վրաստանի, Ֆրանսիայի, Իրանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ: 2023 թվականի փետրվարից ԵՄ-ն երկարաժամկետ քաղաքացիական առաքելություն է տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության (այսուհետ՝ Ադրբեջան) պետական սահմանի երկայնքով:


«Արտաքին անվտանգության ապահովման ոլորտում Կառավարության հայեցակարգային մոտեցումը հիմնվում է տարածաշրջանային քաղաքականության վրա՝ նպատակ ունենալով ախտորոշել Հայաստանի նկատմամբ տարածաշրջանում առկա բացասական և ագրեսիվ դրսևորումները, կառավարել դրանք, ապա և տարածաշրջանային մտածված քաղաքականության շնորհիվ նվազեցնել և երկարաժամկետ հեռանկարում զրոյացնել: Այս խնդրի իրագործման համար առանցքային է վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը միջազգային իրավունքի և կարգի տեսակետից»,- ասվում է զեկույցում։


2023 թվականի ընթացքում Կառավարության ներկայացուցիչներն ակտիվ շփումներ և բանակցություններ են ունեցել տարածաշրջանի երկրների՝ Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:


Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում էական առաջընթաց ապահովել չի հաջողվել: Տարին անցել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, դրա հետևանքով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի, ապա և ԼՂ-ի հայերի բռնի տեղահանման պայմաններում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր