Տեսանյութ.Արդեն 4 ժամ է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են          Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ       Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

23 փետ 2024 14:20

Ռուսական կողմի մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլև տարակուսելի

Ռուսական կողմի մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլև տարակուսելիՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստել է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ:

«Ռուսական կողմի մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլև տարակուսելի: Մասնավորապես «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարում է 2023 թվականի դեկտեմբերի 28-ին արտադրված 2.5 միլիոն շշի իրացումը կասեցնելու մասին, այնինչ ձեռնարկության հոսքագիծը մեկ օրում 150 հազար շշից ավելի արտադրելու հնարավորություն չունի»,- ասվում է ՍԱՏՄ տարածած հայտարարության մեջ:

Որոշ ժամանակ առաջ հաղորդվել էր, թե Վլադիկավկազի բնակիչը կերակրափողի այրվածք է ստացել Ջերմուկի հանքային ջրի շշից մի կում խմելուց հետո, քանի որ ջրի փոխարեն քացախ է եղել։

«Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարել էր հայկական հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքի կասեցման մասին՝ անվտանգությունը ստուգելու նպատակով:

Ավելի վաղ թե՛ ընկերությունը, թե՛ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հերքել էին և բացառել հանքային ջրի մեջ քացախի առկայությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր