ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանից բացատրություն է ակնկալում ՀԱՊԿ-ում Երևանի մասնակցության «սառեցման» մասին Փաշինյանի խոսքի վերաբերյալ

«Մեր կողմից կրկին շեշտում ենք, որ կտրականապես մերժում ենք Հայաստանի իշխանությունների կշտամբանքները 2021 և 2022 թվականներին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատը և պարտավորությունները իբր չկատարելու վերաբերյալ»,-հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունից։
Ռուսաստանը նաև Հայաստանից երկկողմ կապուղիներով համապարփակ բացատրություններ է ակնկալում, թե ինչ են նշանակում ՀԱՊԿ-ում Երևանի մասնակցության «սառեցման» մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։
Ռուսաստանի Դաշնությունը ելնում է նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ հավելել են ԱԳՆ-ից։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից նաև նշել են, որ Երևանը ցուցադրաբար նախընտրել է ՀԱՊԿ առաքելության փոխարեն ԵՄ-ի կեղծ դիտորդներին։ Մոսկվան հույս ունի, որ Երևանը կհասկանա, որ առկա մտահոգությունները պետք է լուծվեն վստահելի երկխոսության միջոցով։