Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

24 փետ 2024 12:29

Հրապարակային խոսույթը, հռետորիկան ամենաբարձր մակարդակով հուշում են՝ այո, հարձակումը ՀՀ-ի վրա շատ հավանական է

Հրապարակային խոսույթը, հռետորիկան ամենաբարձր մակարդակով հուշում են՝ այո այո, հարձակումը ՀՀ-ի վրա շատ հավանական է«Հիմնական խնդիրը հետևյալն է` այն երեք սկզբունքները, որ հայտարարված են և հրապարակված են միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, մենք խնդիր ենք ունենում էս սկզբունքները արտահայտել Խաղաղության պայմանագրի մեջ: Այսինքն` էս ճանապարհին է մեր պրոբլեմը»:


Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկլո Փաշինյանը France 24-ի եթերում անդրադառնալով այս հարցին`թե արդյոք «Խաղաղության պայմանագիրը» հնարավոր է շուտով, և արդյոք Ալիևը պատրաստում է նոր լայնամասշտաբ պատերազմ:


 
«Ինչ վերաբերում է հնարավոր էսկալացիային, մենք այս պրոբլեմները, նաև պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները վերլուծելով` գալիս ենք եզրակացության, որ` այո, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է, որովհետև, օրինակ, պաշտոնական Բաքվից շատ հաճախ հնչում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններ, դրանք նշանակում են… կարճ ասած` նրանք այդպես անվանում են ՀՀ-ն` նկատի ունենալով, որ ՀՀ տարածքների մեծ մասը ադրբեջանական է: Երբ նրանք առանց տարընթերցումների մեր տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը գործնականում չեն ճանաչում, այդտեղից էլ գալիս են վերլուծությունները»,- նշել է վարչապետը:


Փաշինյանի խոսքով` դիվանագիտական մակարդակում Ադրբեջանը հավաստիացնում է, որ հարձակման ոչ մի մտադրություն չունի, բայց որտեղից են գալիս այդ տեսակետները հարձակման հավանականության մասին:


«Երկու բան. առաջինը, որ արդեն իսկ հրապարակայնորեն պայմանավորված սկզբունքները խաղաղության պայմանագրի տեքստի մեջ արտահայտելիս մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից հարուցվող որոշակի դժվարություններ, երկրորդը` հրապարակային խոսույթը, հռետորիկան ամենաբարձր մակարդակով հնչող, եթե կարճ ներկայացնեմ` ՀՀ-ն «Արևմտյան Ադրբեջան» անվանելու մեջ է արտահայտվում, և երրորդը` ագրեսիվությունը սահմանին. նույն վերջին միջադեպը, երբ մենք չորս զոհ ունեցանք, այդ միջադեպը որևէ ձևով արդարացված չէ. նրանք հայտարարել էին, որ իրենց զինվորներից մեկը վիրավոր է, մենք հայտարարեցինք, որ հետաքննություն կիրականացնենք, որովհետև կա հրաման՝ չարդարացված ձևով որևէ գործողություն չիրականացնելու, և եթե պարզվի, որ կա այդ հրամանի խախտում, կլինեն նաև օրենքով նախատեսված հետևանքներ, բայց չնայած այս հայտարարություններին` Ադրբեջանը առիթը օգտագործեց, որ ագրեսիվություն ցուցաբերի: Այս փաստերն են, որ բերում են շատերին` հայաստանյան և միջազգային փորձագետների, եզրակացության, որ Ադրբեջանը հարձակում է նախապատրաստում Հայաստանի դեմ»,- ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր