Դանակահարություն է տեղի ունեցել «Դայմոնդ» գիշերային ակումբի մոտ
![Դանակահարություն է տեղի ունեցել «Դայմոնդ» գիշերային ակումբի մոտ Դանակահարություն է տեղի ունեցել «Դայմոնդ» գիշերային ակումբի մոտ](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-02/1519651410_shtap.jpg)
Shamshyan-ի հաղորդմամբ՝ «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով պարեկային ծառայողի կողմից ծառայողական ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար Չարենցավանի ոստիկանները պարզել են, որ նա Չարենցավանի բնակիչ 20-ամյա Գրիգորի Բ․-ն է, ով «գլխի ծոծրակային շրջանի սալջարդ, պատռված վերք» ախտորոշմամբ է ընդունվել հիվանդանոց։
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզում են, որ դեպքը տեղի է ունեցել Չարենցավան քաղաքի կայարանամերձ տարածքում գտնվող «Դայմոնդ» գիշերային ակումբի բակային հատվածում և Գրիգորի Բ․-ին դանակով հարվածելու մեջ հայտնաբերվում և ոստիկանության Չարենցավանի բաժին է տեղափոխվում Կոտայքի մարզի բնակիչն 24-ամյա Հարություն Պ․-ն, ով այնուհետև ոստիկանության Չարենցավանի բաժնից ներկայացվում է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։
Պարեկների շնորհիվ հայտնաբերվում է նաև հանցագործության գործիք դանակը։