Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

27 փետ 2024 12:00

Տեսանյութ.X հիվանդության համաճարակ. ե՞րբ է այն սպասվում.ինչպիսի՞ն կլինի հաջորդ համաճարակը

X հիվանդության համաճարակ. ե՞րբ է այն սպասվում.ինչպիսի՞ն կլինի հաջորդ համաճարակըX հիվանդությունը կարող է գալ, 3, 10 կամ 20 տարի հետո։ Համավարակ, միունույնն է, լինելու է։ Դրան միշտ պետք է պատրաստ լինել։

Եթե 2017-18 թվականներին նախապատրաստական աշխատանքներ չտանեինք, քովիդի ելքերը ավելի վատը կլինեին։

Քովիդի արդյունքում մարդիկ սկսեցին ձեռքերը լվանալ, օգտագործել հականեխիչներ։ Որոշ մարդկանց համար դա սովորություն է դարձել, մինչև հիմա պահում են հականեխիչներն իրենց պայուսակներում։

Քովիդի պատվաստանյութի պատրաստումը պահանջեց 300 օր, հաջորդի համար դրված է պատվաստանյութի պատրաստման 100 օրվա ժամկետ։ Ես առաջինը կպատվաստվեմ այդ պատվաստանյութով, քանի որ գիտեմ, թե որքանով դա փորձարկված և արդյունավետ կլինի։

Մեր շնչած օդից կամ սննդից շատ ավելի մեծ խնդիրներ կարող ենք ունենալ, քան պատվաստանյութերից։

Մեր գիտելիքները հուշում են, որ վիրուսները կենդանական ծագում են ունենալու․ մեծ է հավանականությունը, որ հաջորդը կարող է լինել թռչնագրիպը։

Հաշվարկների համաձայն՝ այսպես շարունակվելու դեպքում 2050 թվականին հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդիրը լինելու է մահվան պատճառների մեջ ավելի առաջ, քան քաղցկեղը։

Հարցազրույց Մերի ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ NEWS.am-ի նոր՝ «Բա իմացա՞ր» նախագծի շրջանակում:

Մերի Տեր-Ստեփանյան
Մերի Տեր-Ստեփանյանը պրոֆեսոր համաճարակաբան է, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի վարիչը։ Հանդիսանում է «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների» հայկական ասոցիացիայի գիտ.քարտուղար, վարակաբանների և կլինիկական մանրէաբանների եվրոպական ասոցիացիայի անդամ (ESCMID): Հեղինակել է ավելի քան 100 գիտական աշխատանք, 3 դասագիրք, 3 մեթոդական ձեռնարկ և 2 գյուտարարական առաջարկ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր