Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

27 փետ 2024 13:15

Երբ եկավ x պահը, երբ վստահ էինք, որ անհնար է, որ մեր դաշնակիցը մեզ չպաշտպանի, պարզվեց մեր դաշնակիցը շատ բաների վրա աչք փակեց

Երբ եկավ x պահը, երբ վստահ էինք, որ անհնար է, որ մեր դաշնակիցը մեզ չպաշտպանի, պարզվեց մեր դաշնակիցը շատ բաների վրա աչք փակեցՎարչապետը արձանագրել է, որ ՀԱՊԿ-ին փաստացի մեր չմասնակցությունը իրենից ներկայացնում է սառեցած հարաբերութուններ։


Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։


«Այո, մենք ՀԱՊԿ-ին մի հարց ենք տվել, որը մնացել է անպատասխան՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին։ Չե՞ք ուզում գաք նայեք որն է, դուք ՀՀ սահմանը ճանաչու՞մ եք, ՀՀ-ն ՀԱՊԿ-ին անդամագրվելով ո՞ր սահմանով է անդամագրվել, քանի դեռ այդ հարցի պատասխանը չկա, կարծում եմ, որ ՀԱՊԿ-ը ինքն իրեն անջատել է և չի աշխատում»,- ասաց նա։


Լրագրողի հարցին՝այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ-ն դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, Սիմոնյանը պատասխանեց․


«Սպասում ենք, տեսնենք ինչ կլինի, ուզում եմ մի քիչ վստահեք ներքաղաքական դիրքորոշմանը ու մարտավարությանը, վստահեք մի քիչ էլի։ Շատ բաներ կան, չեմ կարող բարձրաձայն ասել, բայց ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրդովմունքը, զայրույթը, վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ լիովին կիսում եմ ես և ՀՀ իշխանությունները։


Չեմ հասկանում այն տրամաբանությունը, որ անընդհատ երազում  ենք ինչ-որ երկրի կցորդ լինենք։ Ես կարծում եմ, որ այլընտրանքը յուրաքանչյուր հնարավոր միջոցով ՀՀ անվտանգությունը ապահովելն է ու ամբողջը զամբյուղի մեջ չդնելը։ Մենք այդպես արեցինք ու երբ եկավ x պահը, երբ վստահ էինք, որ անհնար է, որ մեր դաշնակիցը մեզ չպաշտպանի, պարզվեց մեր դաշնակիցը դա թույլ տվեց ու նաև շատ բաների վրա աչք փակեց։


Հետո էլ մեզ մեղադրեց՝ ժամանակագրությունը խախտելով, թե իբր մեր պատճառով էր։ Գուցե իրենց երկրում, որտեղ կա 12 ժամային գոտի, բայց Հայաստանում բոլորը գիտեն՝ երբ ինչ տեղի ունեցավ։ Այդ փորձը այստեղ չստացվեց ու դա հակառուսական ալիք բարձրացրեց ՀՀ-ում այն աստիճանի, որ ռուս պատգամավորներին պաշտպանող ընդդիմադիրները իրենց թույլ չէին տալիս խոսել դրա մասին։ Դա հո մենք չարեցինք, դա արեցին  իրենց գործողությունները, այն սուտը, որ լցնում էին էկրաններից, երբ մարդիկ, ովքեր մեզ չեն սիրում, ասում էին դա սուտ է»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր