Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

28 փետ 2024 10:43

Մակրոնն ավելի լավ բան չի մտածել, քան երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելը. Վյաչեսլավ Վոլոդին

Մակրոնն ավելի լավ բան չի մտածել, քան երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելը. Վյաչեսլավ ՎոլոդինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փորձելով պահպանել իր իշխանությունը, ավելի լավ բան չի մտածել, քան փորձել հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ։ Նման կարծիք է հայտնել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը` մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի հայտարարություններն Ուկրաինա արևմտյան երկրների ցամաքային ուժերի հավանական ուղարկման մասին։

«Մակրոնը մի շարք ամպագոռգոռ հայտարարություններ է արել, այդ թվում՝ Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու հնարավորության մասին, ինչը սարսափեցրել է իր երկրի բնակիչներին և եվրոպական մի շարք երկրների ղեկավարներին։ Սեփական իշխանությունը պահպանելու համար Մակրոնն ավելի լավ բան չի մտածել, քան երրորդ համաշխարհային պատերազմը հրահրելը: Նրա նախաձեռնությունները վտանգավոր են դառնում Ֆրանսիայի քաղաքացիների համար»,- նշել է Վոլոդինը Telegram-ի ալիքում։

Պետդումայի խոսնակը նաև Ֆրանսիայի նախագահին համեմատել է Նապոլեոն Բոնապարտի հետ՝ հավելելով, որ «նման հայտարարություններ անելուց առաջ Մակրոնը լավ կանի հիշի, թե ինչպիսի ավարտ դա ունեցավ Նապոլեոնի և նրա զինվորների համար, որոնցից ավելի քան 600 հազարը մնացին խոնավ հողում պառկած»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր