Ամերիկյան Abrams տանկը խոցած ՌԴ զինվորականները 10 մլն ռուբլի պարգևավճար կստանան

«Շնորհավորում եմ 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադ տղաներին առաջին Abrams-ի կապակցությամբ: Հերոսներին առաջիկայում կուղարկվի 10 միլիոն ռուբլի։ Հիանալի օր, արդար մրցանակ»,- գրել է նա։
Ավելի վաղ Օխլոբիստինը հայտարարել էր 10 միլիոն ռուբլու պարգևավճար յուրաքանչյուր խոցված Abrams-ի համար։
Խերսոնի նահանգապետ Վլադիմիր Սալդոն ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել էր 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի զինծառայողների կողմից Ավդեևվկայի ուղղությամբ Abrams տանկի ոչնչացման մասին։