Փետրվարի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ․ եղանակն առաջիկա օրերին       Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են ապահովել երկու երկրների դեսպանների շուտափույթ նշանակումը    

28 փետ 2024 13:36

Ադրբեջանի ՊՆ-ն՝ Հայաստանի սահմանը հատած իր զինծառայողի մասին

Ադրբեջանի ՊՆ-ն՝ Հայաստանի սահմանը հատած իր զինծառայողի մասինԱդրբեջանական աղբյուրները, վկայակոչելով պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, գրում են, որ ադրբեջանցի զինծառայող է կորել։

«Փետրվարի 28-ի առավոտյան ադրբեջանական բանակի զինծառայող Ռուսլան Փանախովը, շարժվելով Լաչինի շրջանում ծառայողական դիրքերի միջեւ, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մոլորվել է։ Իրականացվում են որոնողական աշխատանքներ, կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԱԱԾ-ի՝ փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Վերջինը վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր