Նրանք կարող են գործարք կնքել մեզ հետ առանց միջուկային զենքի․ Թրամփը՝ Իրանի մասին          Աբովյան-Արզնի ճանապարհին բшխվել են «Nissan X-Trail»-ն ու «Opel»-ը, կա վիրшվոր       Ես անկեղծորեն ասում եմ, որ եթե պատերազմ լինի, այն անպայման տարածաշրջանային կլինի    

28 փետ 2024 16:26

Գագիկ Մելքոնյանը հաստատել է, որ իր տան մոտակայքում ռումբ է պայթել

Գագիկ Մելքոնյանը հաստատել է, որ իր տան մոտակայքում ռումբ է պայթելԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գագիկ Մելքոնյանը հաստատում է՝ իր տան մոտ ռումբ է պայթել:

«Մի 10 օր առաջ եղել է, իրավապահ մարմինները մինչև հիմա զբաղվում են, մեր տան մոտ չի եղել՝ մեր հարևանի բակում է եղել: Կասկածներ չունեմ, թե ովքեր են»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Մելքոնյանը՝ հավելելով, որ պայթյուն է եղել, իրավապահները ժամանել, ստուգել են, փորձաքննություն են իրականացրել, դեռ ոչինչ հայտնի չէ։

Հարցին՝ կա՞ մեկը, որը ցանկանում է իրեն ֆիզիկապես ոչնչացնել՝ Գագիկ Մելքոնյանն արձագանքեց. «Չեմ կարծում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր