Հայաստանը զավթելու նոր քայլեր են մշակվում. Ալիևը իր երկրի տարածքը ոչ թե 86,6, այլ 100,000 քկմ է համարում          Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին       Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել    

01 մար 2024 12:30

Ադրբեջանական կողմի համբերությունը հասել է վտանգավոր կետի…Մենք նրանց դուրս ենք շպրտելու մեր սահմանների շրջագծից

Ադրբեջանական կողմի համբերությունը հասել է վտանգավոր կետի…Մենք նրանց դուրս ենք շպրտելու մեր սահմանների շրջագծիցԱդրբեջանական կողմը գրանցել է Հայաստանում Եվրամիության առաքելության խմբի (EUMA) ժամանումը հայ-ադրբեջանական սահման՝ կազմակերպության դրոշով և զինանշանով հինգ մեքենաներով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Խոսքը Երասխի գործարանի մասին է, գյուղը ԶԼՄ-ները նշում են ադրբեջանական անունով։


«EUMA ավտոշարասյունը ժամանել է մետալուրգիական գործարան, որի շինարարությունը դադարեցվել է «պայմանական սահմանի» այս հատվածում, ինչպես նաև Պարույր Սևակ գյուղից հարավ-արևմուտք ընկած հատվածում բարձր լարվածության պատճառով։ Քաղաքացիական հագուստով մոտ 20 հոգի լուսանկարել և տեսանկարահանել են տարածքը և դիտարկում իրականացրել տարածքը»,- գրում են ադրբեջանցիները՝ նշելով, թե EUMA-ի թիմի այս այցը տարածաշրջան նախապես պլանավորված չէր՝ այն չի համապատասխանում ադրբեջանական կողմին ներկայացված մոնիտորինգի ժամանակացույցի օրվան, ժամին, երթուղուն և կոորդինատներին։ Մեր տեղեկություններով, եվրոպական դիտորդները կփորձեն վերականգնել մետալուրգիական գործարանի կառուցումը, որը, հիշեցնենք, հայկական կողմը փորձում է կառուցել ESPO-ի կոնվենցիայի խախտմամբ՝ դրանով իսկ վտանգելով Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի էկոլոգիան։


Դրա կառուցման մեջ արվել են արևմտյան ներդրումներ, և այս ուղղությամբ իրավիճակի սրումը նույնպես տեղավորվում է Հարավային Կովկասում Արևմուտքի ապակառուցողական գործողությունների օրինաչափության մեջ։ Անմիջապես զգուշացնում ենք՝ եթե այդ վնասակար օբյեկտը կառուցվի Ադրբեջանի սահմանին, այն կքանդվի։ Բոլորի հետ միասին, ովքեր կլինեն դրա շրջագծում` հայ զինվորականների և եվրոպացի նեոխաչակիրների ոհմակի հետ, որոնք ամրագրված են մեր սահմանների մոտ: Թող ոչ ոք չկասկածի. մենք նրանց դուրս ենք շպրտելու մեր սահմանների շրջագծից: Ադրբեջանական կողմի համբերությունը հասել է վտանգավոր կետի…»,- նշված է հոդվածում:

Հավելենք, որ Ադրբեջանը պարբերաբար է սպառնում է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդներին։ Ավելի վաղ էլ ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովն էր սպառնացել դիտորդներին ու Հայաստան այցելած և Հակարիի կամրջի մոտ՝ Լաչինի միջանցքի հարևանությամբ պարեկություն իրականացրած Եվրախորհրդարանի պատգամավորներին։ Անդրադառնալով Հակարիի կամրջի մոտակայք եվրապատգամավորների այցերին՝ նա X-ի էջում գրել էր․ «Նրանք գիտեն, թե ինչ են անում իրենց պաշտպանելու համար։ Ադրբեջանում արտադրված «Իստիգլալ ԻՍՏ-14.5» դիպուկահար հրացանն ունի մոտ 3000 մետր կրակի արդյունավետ հեռահարություն։ Հեռո՛ւ մնացեք Ադրբեջանի պետական սահմանից»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր