Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները          Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 1-ի համար    

02 մար 2024 09:52

ՔՊ-ն՝ ՀԱԿ-ի և ԼՀԿ-ի հետքերով․ «Հրապարակ»

ՔՊ-ն՝ ՀԱԿ-ի և ԼՀԿ-ի հետքերով․ «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ իր առաջնորդած «Քաղպայմանագիր» կուսակցությունը դառնա եվրոպական կուսակցական որեւէ ընտանիքի, միության անդամ, ինչպես ՀՀԿ-ն ու «Ժառանգությունն» են Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ, «Լուսավոր Հայաստանը»՝ «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցության եւ այլն։

Կուսակցական վերջին հավաքներին հենց այդ հարցն է քննարկվում, կարծիքներ են փոխանակում, թե որ հեղինակավոր կուսակցական ընտանիքին է համապատասխանում ՔՊ-ի գաղափարախոսությունը` ում կարելի է դիմել։ Բայց քանի որ ՔՊ-ն չունի հստակ «իզմ»-ներ, ուստի տեւական ժամանակ է՝ այս գլուխկոտրուկը չի լուծվում:

Երեկ մեր աղբյուրը հավաստիացրեց, որ ՔՊ-ում հասկացել են, թե որ ընտանիքին պիտի անդամագրվեն, իրենք ամենաշատը մոտ են «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE) «դավանանքին» եւ առաջիկայում թերեւս անդամագրվելու դիմում ներկայացնեն։ Նշենք, որ հայաստանյան կուսակցություններից ԱԼԴԵ-ի անդամ են ԼՀԿ-ն եւ ՀԱԿ-ը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 02․ 03․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր