Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

04 մար 2024 11:49

Տեսանյութ.Էս ժողովրդին վարի են տալու. սարսափելի դատաստան է գալու մեր ազգին. մեզ փալասի տեղ չպետք է դնենք

Էս ժողովրդին վարի են տալու. սարսափելի դատաստան է գալու մեր ազգին. մեզ փալասի տեղ չպետք է դնենք«Գործը սարքած է, եթե նայում եք երկու վկաների ցուցմունքները՝ նույն բառերով գրված ցուցմունք է», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ նախկին վարչապետ, «Միասին» հասարակական-քաղաքական շարժման անդամ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը, ով մեղադրվում է բռնության կոչեր հնչեցնելու մեջ։


«Գործը կարել են վերևից, գտել են երկու ցուցմունք տվող, իրենք էլ ցուցմունք են տալիս։ Եթե  սա իրավական պետություն լինի, այս գործը մեղադրական ակտ ներկայացնողին պետք է դատեն»,-ասաց նա։


«Սա պարզապես վակխանալիա է, էս ուր է տարել այս պետությունը, ուր է հասցրել պետությունը Փաշինյանը... Եթե մեզ հետ են այսպես վարվում, ժողովրդին տանելու են՝ վարի տան, համակարգի սարսափելի դեգրատացիա է, մի քննիչ գրում է տալիս ձեռքները, ասում՝ դե, գնացեք»,-ասաց նա և նշեց, որ պետք է լինի իշխանափոխություն։


«Կամ էլ այսօրվանից մտածեք, որովհետև սարսափելի օրը գալու է, հավաքեք ձեր իրերը, ձեր երեխաներին՝ գնացեք այս երկրից, կամ էլ պայքարեք ձեր երկրի համար։ Սարսափելի դատաստան է գալու մեր ազգին, ոչ թե Փաշինյանի իշխանության, այլ մեր վրա, ձեր վրա, որովհետև մենք չենք պայքարում, մենք թույլ ենք տալիս այսպիսի բաները, մենք մեզ փալասի տեղ չպետք է դնենք», - ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր