Տեսանյութ.Թբիլիսիում զանգվածային բողոքի ակցիաները վերսկսվել են          Տեսանյութ.Տարիքային փոփոխություններ՝ բնավորություն, թե ախտաբանություն       Տեսանյութ.Այս պայքարի հաղթանակով կազատագրվենք բոլորս, սպասում ենք ձեզ Հայաստանում․ Բագրատ Սրբազանի կոչը սփյուռքահայերին    

04 մար 2024 13:05

Ըստ լուրերի՝Թովմասյան Արթուրը հարբած վիճակում պատմել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ նախնական պայմանավորվածություն է եղել, թող պատմի այդ մասին

Ըստ լուրերի՝Թովմասյան Արթուրը հարբած վիճակում պատմել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ նախնական պայմանավորվածություն է եղել, թող պատմի այդ մասինՔաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ըստ լուրերի, մի օր պատերազմի ավարտից հետո ԱՀ նախկին ԱԺ-ի նախագահ Թովմասյան Արթուրը` հարբած վիճակում պատմել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ նախնական պայմանավորվածություն է եղել, որ ԱՀ նախագահականից 200 մ շառավղով Ադրբեջանը ոչ մի հարված չի հասցնելու, հիմա թող ինքը պատմի՝ ո՞ւմ հետ, ո՞նց են պայմանավորվել և ամենակարևորը՝ ո՞վ է պայմանավորվել, մենք պետք է իմանանք ճշմարտությունը:
 
Ի դեպ, նախագահականից 200 մ շառավղի մեջ մտում էր ԱՀ ԱԺ շենքը, Ազատամարտիկների շենքը, ԱՀ կառավարության շենքերը, «Արմենիա» հյուրանոցը: Մեկ էլ թող պատմի՝ ո՞նց է Իշխանյան Դավիթին դեմ տվել ու ինքը պլստացել: Երբ Ադրբեջանը քանդել է Ազատամարտիկների շենքը և ԱՀ ԱԺ-ի շենքը, մենք պետք է իմանանք ճշմարտութնունը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր