Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

05 մար 2024 11:30

Տեսանյութ.Ո՞վ է խոսում միջանցք տալու մասին. «Նարկոզը» տվել են ու վեց տարի մեզ «փրթում» են ռուսները

Ո՞վ է խոսում միջանցք տալու մասին. «Նարկոզը» տվել են ու վեց տարի մեզ «փրթում» են ռուսները Ես դեռ իմ հույսը չեմ կտրել, ժամանակը կգա, ամեն ինչ պարզ կլինի: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Արցախի խնդրին:

Նրա խոսքով՝ 90-ականներին իրենք էլ չէին պատկերացնում, որ կարող էին տարածքներն ազատագրել և միայն Վազգեն Սարգսյանի շնորհիվ համախմբվելու միջողով է հաջողվել հասնել դրան։

Դիտարկմանը, որ Սպարապետը ժամանակին խոսել է նաև Մեղրիի մասին, մինչդեռ այժմ խոսվում է միջանցք տալու մասին, Սասուն Միքայելյանն արձագանքեց․ «Ո՞վ է խոսում միջանցք տալու մասին։ Ամբողջ պայքարը գնում է հենց այդ միջանցքի համար, որ չպիտի տանք»։

Էն ժամանակ համախմբված էինք, հնարավորություն եղավ, ազատագրեցինք մեր տարածքները, այսօր ես էլ եմ մեղավոր, այսօր մեր երեք նախագահները թշնամու ձեռքին գերեվարված են:  Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Այսօր, պարզ ասեմ, մեր երեք նախագահները, ՊԲ նախկին հրամանատարն ու այլ մարդիկ գերեվարված են։ Ես չեմ ուզում քաղաքականացնել, բայց եկեք հասկանանք, որ այն անձինք են այսօր այնտեղ, ովքեր 100 տոկոսով վստահում էին ռուսներին, և ռուսները չէին կարողանո՞ւմ նրանց բերել Հայաստան։ Միշտ ասում եք՝ ո՞ւր գնանք, ի՞նչ անենք, ո՞ւմ միանանք, ո՞ւմ չմիանանք։ ես իմ տեսանկյունից եմ խոսում։ Այս տարիների ընթացքում՝ պատերազմից հետո, լինելով ՀԱՊԿ անդամ, մեզ համար ի՞նչ արեցին։ «Նարկոզը» տվել են ու վեց տարի մեզ «փրթում» են ռուսները: Այդ ամենի պարզ ապացույց է այն, որ մեր երկրի երեք նախագահները գերեվարված են թշնամու կողմից եւ այդ տարածաշրջանի խաղաղապահ ուժերը ռուսական ուժերն են: Խաղաղապահ ուժերն ի՞նչ պետք է անեն, սահման է գծած, եթե հայն անցնի էն կողմ, պետք է խփեն, եթե թուրքն անցնի, պետք է խփեն», - նշեց Սասուն Միքայելյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր