Մայիսի 9-ի աստղագուշակ.ի՞նչ է սպասում կենդանակերպի նշաններին          Դոլարն արժևորվում է.Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ի համար       Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»․ հոգու խորքում վստահ են, որ անզգույշ մի կայծից խոշոր հրդեհ է բռնկվելու.«Հրապարակ»    

05 մար 2024 11:50

Ինչու՞ է Ալբերտ Հովհաննիսյանի անվան ցուցանակը հանվել Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի պատից

Ինչու՞ է Ալբերտ Հովհաննիսյանի անվան ցուցանակը հանվել Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի պատիցԴեռևս 2021 թվականին Քանաքեռ-Զեյթուն ԲԿ Պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության բաժանմունքն անվանակոչվել էր 44-օրյա պատերազմի հերոս հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի անունով: Հերոսի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում երեկ հայտնել էր, որ Ալբերտ Հովհաննիսյանի անվան ցուցանակը հանվել է Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի պատից.


«Երեկ Հովհաննիսյանն ու կինը լրիվ այլ գործով գնացել են 8-րդ հիվանդանոց, որի մի ամբողջ բաժանմունքն անվանակոչված էր Ալբերտ Հովհաննիսյանի անունով: Պատահաբար նկատել են, որ ցուցանակը բացակայում է: Հարցին, թե ուր է ցուցանակը, ոմն աշխատակից պատասխանել է, որ իրենք նման բաժանմունք չեն ունեցել, չգիտեն՝ ուր է ցուցանակը, ոչ մի մեկնաբանություն չեն տվել»,- 1or.am-ի հետ զրույցում հայտնեց ընտանիքի բարեկամ, 44-օրյա պատերազմի հերոս մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը:


Հարցին, թե արդյոք փորձե՞լ են որևէ այլ մեկնաբանություն ստանալ կատարվածի վերաբերյալ, Ալավերդյանը պատասխանեց.


«Ի՞նչ իմաստ ունի: Մենք չենք պատրաստվում որևէ մեկին վարկաբեկել, որևէ մեկի հետ վիճաբանել: Մենք կոնկրետ արձանագրել ենք փաստը, որը տեսել ենք մեր աչքով: Թող գնահատականը հասարակությունը տա»:


Քանաքեռ-Զեյթուն ԲԿ ընդունարանից մեզ հայտնեցին, որ այս պահին ցուցանակը փակցված է.


«ԲԿ-ում կառուցվածքային փոփոխություն է կատարվել, պլաստիկ վերականգնողական բաժանմունքը տեղափոխվել է ուրիշ հարկ, հետո ցուցանակը նորից փակցվել է»:


Մեր դիտարկմանը, թե հիվանդանոցում Հովհաննիսյանի ծնողներին ասել են,  «որ իրենք նման բաժանմունք չեն ունեցել», ԲԿ-ից պատասխանեցին.


«Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը, բայց ցուցանակը փակցված է պլաստիկ վերականգնողական բաժանմունքում»:


Արարատ Ալավերդյանը պնդում է՝ երեկվա երեկոյի դրությամբ ցուցանակը փակցված չի եղել.


«Հավանաբար ցուցանակը վաղ առավոտյան են նորից փակցրել՝ խոսակցություններից խուսափելու համար»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր