Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»          Սպասվում է անձրև, ամպրոպ նաև կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին       Մայիսի 10-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

05 մար 2024 12:14

Տավուշի գյուղերի հանձնումը՝ 2 փուլո՞վ. հայտնի է՝ որոնք են դրանք

Տավուշի գյուղերի հանձնումը՝ 2 փուլո՞վ. հայտնի է՝ որոնք են դրանքYerkir.am-ի տեղեկություններով՝ օրերս իշխանական վերին օղակներում, չափազանց նեղ շրջանակներում խոսվել է այն մասին, որ Փաշինյանը շուտով պատրաստվում է Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի 4 գյուղեր, որոնք նախկինում եղել են ադրբեջանաբնակ, խորհրդային շրջանում մտցվել են Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ և ազատագրվել 1990-ական թթ.:


Մեզ հասած այդ տեղեկատվությունն առավել հիմնավորվեց ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված գրավոր տեղեկատվությամբ, ըստ որի՝ Ադրբեջանը բարձրաձայնում է հետևյալ տեղանունները. Բաղանիս Այրում, Աշաղը (Ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի:


Մինչ նշված գյուղերին անդրադառնալը՝ փաստենք, որ մինչ այժմ մշտապես խոսք է եղել Ադրբեջանի կողմից պահանջվող 8 գյուղերի մասին, որոնցից 1-ը՝ Արարատի մարզում (Տիգրանաշենը), 7-ը՝ Տավուշի մարզում: Չափազանց կարևոր հարց՝ ինչու՞ ՀՀ վարչապետի աշխատակազմի տրամադրած տեղեկանքի մեջ չի նշվում Ադրբեջանի պահանջած 7+1 գյուղերի անունները և նշված է միայն 4 գյուղի անուն: Նշենք, որ մնացյալ 4 գյուղերը դրանք հայտնի 3 «անկլավներ» կոչված վայրերում տեղակայված գյուղերն են. 1-ին «անկլավում» են գտնվում Սոֆուլու և Բարխուդարլու նախկին ադրբեջանաբնակ գյուղերը (ներկայումս՝ ավերակ գյուղատեղիներ), 2-րդում՝ Վերին Ոսկեպար նախկին ադրբեջանաբնակ գյուղը (ադրբ.՝ Յուխարը Ասկիպարա, ներկայումս՝ ավերակ գյուղատեղի), 3-րդում՝ Տիգրանաշենը (ադրբ.՝ Քյարքի):


Ենթադրվում է՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տրամադրած տեղեկանքի մեջ չի նշվում Ադրբեջանի պահանջած 7+1 գյուղերից 4-ի անունները մեկ պարզ պատճառով. դրանք գտնվում են առավել խնդրահարույց վայրերում՝ «անկլավներում», և դրանց միանգամից հանձնումը պայթյունավտանգ ազդեցություն կարող է ունենալ ու սասանել Փաշինյանի իշխանության դիրքերը: Դրա համար, ըստ երևույթին, Փաշինյանը որոշել է դավադիր գործողությունն իրականացնել 2 փուլով, առաջին փուլով նա որոշել է հանձնել իր գրավոր տեղեկանքում նշված 4 գյուղատեղիները, որոնք անկլավային չեն, տեղակայված են սահմանային այս կամ այն հատվածներում (այդ մասին մանրամասն՝ ներքևում), և, որոնց հանձնումը Փաշինյանը կարող է «բացատրել» կամ «հիմնավորել» սահմանային այս կամ այն հատվածում «վերադիրքավորման» անհրաժեշտությամբ:


Պարզորոշ է՝ նշված «վերադիրքավորումների» և 4 գյուղատեղիների հանձնումից և հասարակական ընդվզման թափը ստուգելուց հետո, Փաշինյանը կիրագործի գործողության 2-րդ փուլը՝ արդեն հանձնելով նշված 3 «անկլավներն» ու ծանր քար գցելով ՀՀ ռազմավարական նշանակության ճանապարհների, անվանգության և ապագայի վրա:


Փաստենք, որ տխրահռչակ GPS համակարգի հենքի վրա սահմանագծման արդյունքում թշնամուն են հանձնվում ոչ միայն հիշյալ գյուղատեղիները, այլև Երևան – Թբիլիսի միջպետական մայրուղու հատվածներ՝ Իջևանի և Նոյեմբերյանի շրջանների Կիրանց - Ոսկեպար – Բաղանիս գյուղերով պարփակված հատվածում: Առաջնորդվելով տխրահռչակ GPS համակարգով՝ թշնամին տվյալ հատվածում 5 տեղից մուտք է գործելու Երևան – Թբիլիսի միջպետական մայրուղու վրա: Կարելի է ասել՝ միջպետական ճանապարհն այդ հատվածում իսպառ փակվում է Գորիս – կապան մայրուղու օրինակով:
ՏԵՂԵԿԱՆՔ


Տիգրանաշենի պարագան պարզորոշ է: Իսկ որո՞նք են Տավուշի մարզի նշված 7 գյուղերը, ինչպիսի՞ ռազմավարական նշանակություն, տեղ ու դիրք ունեն՝ ներկայացնում ենք ստորև բերվող տեղեկանքում: Դրանք պայմանականորեն բաժանել ենք երկու բլոկի:


Բլոկ I – Փաշինյանի աշխատակազմի տեղեկանքում նշված 4 գյուղատեղիներ


1. Բերդ-Նոյեմբերյան խաչմերուկից դեպի Նոյեմբերյան տանող ճանապարհահատվածում խնդրո առարկա առաջին գյուղը Խեյրիմլին է, որը գտնվում է Իջևանի շրջանի Կիրանց գյուղի հարևանությամբ՝ Ոսկեպար գետի վրա գտնվող կամրջին հարակից հատվածում: GPS համակարգը այս հատվածը, ներառյալ՝ միջպետական մայրուղին և Կիրանցից որոշ տներ, համարում է Ադրբեջանի տարածք:
2. Մյուսը՝ Ներքին Ոսկեպարը (ադրբ.՝ Աշաղը Ասկիպարա), գտնվում է Ոսկեպարից արևելք՝ Սբ Աստվածածին եկեղեցու (6-7-րդ դարեր) թիկունքում: Նախկին ադրբեջանաբնակ գյուղն այժմ հայկական տիրապետության տակ է, գտնվում է ՀՀ-Ադրբեջան սահմանային դիրքերի հատվածում:
ՄԱՆՐԱՄԱՍԸ ԱՅՍՏԵՂ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր