Մայիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ    

05 մար 2024 12:38

Ընդամենը 59 700 դրամ.59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը, ապա գրպանից փող հափշտակել

Ընդամենը 59 700 դրամ.59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը, ապա գրպանից փող հափշտակելՓետրվարի 4-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Այգեստան բնակավայրի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակից դեմքի վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխել 1933 թ. ծնված տղամարդու: Հիվանդանոցում վերջինս հայտնել էր, որ ինքնազգացողությունը վատանալու պատճառով ընկել ու վնասել է դեմքը: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածի 59-ամյա որդին ալկոհոլ օգտագործած վիճակում տան բակում ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը, ինչի հետևանքով նա ընկել է: Այնուհետև հոր ծոցագրպանից հափշտակել է 59 700 դրամը և հեռացել տնից: Որոշ ժամանակ անց վերադարձել է տուն և զանգել շտապօգնություն:
Արարատի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել:

59-ամյա տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: Նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր