Հանրահավաք Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ          Տեսանյութ.Ոստիկանական մեծ ուժեր են բերվել Հանրապետության հրապարակ       Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին    

05 մար 2024 13:02

Պետությունը ձեր հանդեպ պատրավորություն չի կրում, ուզում եք՝ պոստում ապրեք, ուզում եք՝ մեռեք․ ՊՆ-ի պատասխանը՝ կամավորականներին

Պետությունը ձեր հանդեպ պատրավորություն չի կրում, ուզում եք՝ պոստում ապրեք, ուզում եք՝ մեռեք․ ՊՆ-ի պատասխանը՝ կամավորականներինՄարտական հերթապահության իրականացնող կամավորական Վահե Բաղդասարյանը Oragir.News-ի հետ զրույցում ահազանգում է, որ օրեր առաջ կամավորական ջոկատը մեկնել է մարտական հերթապահության, որոշ ժամանակ անց նրանցից մեկի՝ Ինկին Վլադիմիրի ինքնազգացողությունը վատացել է, իսկ, երբ դիմել են բուժհաստատություն՝ փաստի առաջ են կանգնել․

«Փետրվարի 12-ին մեր տղաները՝ կամավորական ջոկատը մեկնում է մարտական հերթապահության, ամսի 13-ին բարձրանում են դիրքեր։ Տղաներից մեկը ամսի 22-ին որովայնի շրջանում սուր ցավեր է ունենում, կապնվում են զորամաս, շտապօգնության մեքենան գալիս իջեցնում է զորամասի բուժկետ։ Հետազոտում են, տեսնում, որ մարդու վիճակը ծայրահեղ է։ Ուղեգիր են տալիս «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Տաքսի են կանչում, նստեցնում մեքենան ու մենակ ճանապարհում հիվանդանոց»,- պատմեց կամավորականը։

Նրա խոսքով՝ «Մուրացան» հիվանդանոցի գլխավոր բժիշկը տեսնելով, որ հիվանդը կամավորական է, թղթերը հետ է վերադարձրել և հրաժարվել բուժօգնություն ցուցաբերելուց։

«Բժիշկն ասել է, որ Պաշտպանության նախարարությունից հրաման կա, որ կամավորներին բուժօգնություն չցուցաբերեն։ Հիվանդն ասել է՝ չէ՞, որ ես ուղեգիր ունեմ։ Բայց բժիշկն ասել է, որ կամավորականները պետք է բուժվեն իրենց սեփական միջոցներով։ Զանգել ենք ՊՆ-ի թեժ գիծ, ներկայացրել խնդիրը, բայց նույն պատասխանն էլ իրենցից ենք ստացել՝ պետությունը ձեր հանդեպ պատրավորություն չի կրում, կուզեք պոստում մեռեք, կուզեք՝ ապրեք»։

Վահե Բաղդասարյանն ասաց, որ իրենց ծառայակից ընկերոջ հիվանդանոցային ծախսերը կամավորներն են հավաքել․ «Հիվանդանոցում պարզվեց, որ 4-րդ աստիճանի ուռուցք ունի։ Ուռուցքաբանական հիվանդանոցում էլ առանց ՊՆ-ի հրամանի պետպատվերով բուժում չեն կարող անել, ՊՆ-ն էլ հրաժարվում է որևէ տեղեկանք տալ։ Այսօր կամավորականներին անտեսում են։ Կոպիտ է հնչում, բայց թքած ունեն կամավորականի վրա։ Իրենց երևի՝ պետք է լրիվ պոստերը դատարկեն, չկրակեն ու նահանջեն։ Եվ տվյալ պարագայում կամավորականը, որն իրենց «հրամաններին» չի ենթարկվում, դրա համար էլ նրանց հետ այսպես են վարվում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Պաշտպանության նախարարություն՝ թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն, մեր զանգերն անապատասխան մնացին։

 ORAGIR.NEWS 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր