Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

05 մար 2024 14:04

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ռուսները հստակ մեզ ասում են՝տղա եք, կամ գնացեք սառեցրեք անդամակցությունը ՀԱՊԿ-ում, կամ...Իրանն ավելի շատ է ապահովել քո անվտանգությունը, քան...

Ռուսները հստակ մեզ ասում են՝տղա եք, կամ գնացեք սառեցրեք անդամակցությունը ՀԱՊԿ-ում, կամ...Իրանն ավելի շատ է ապահովել քո անվտանգությունը, քան...Հայաստանն այսօր կատարում է Ռուսաստանի համար ակցիաները մեղմացնելու որոշակի գործողություն, ինչ-որ առումով Նիկոլ Փաշինյանը այդ կարմիր գիծը դեռ պահում է, բայց դժվար է ասել, թե արդյոք ռուսները չգնան հարաբերությունների սրման: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

Նա հիշեցրեց, ու Ուկրաինան էլ Ռուսաստանի համար որոշակի տրանզիտի դեր էր կատարում, բայց Մոսկվան մեկ օրում դրա վրա աչք փակեց ու հարձակվեց Ուկրաինայի վրա. «Դրա համար Ռուսաստանը մեզ ասում է՝ հստակ մեզ ասեք, փաստացի սառեցում չկա: Կոպիտ ասած՝ տղա եք, կամ գնացեք սառեցրեք անդամակցությունը ՀԱՊԿ-ում, կամ մի զբաղվեք մանկական չարաճճիությամբ»:

Խոսելով անվտանգության ոլորտում Ֆրանսիայի, Հունաստանի հետ համագործակցությանը, Կիվիրյանն ասաց. «Մինչ այս պահը դրա մեջ որեւէ լրջություն չկա: Լավ, ասենք, ինչ-որ տեղից 5 հատ ինչ-որ զենք բերեցիր, արդյոք դա լուծում է իրական անվտանգության հարցը: Օրինակ, Սյունիքի հետ կապված, հենց որ կա վտանգ, Իրանը մի քանի անգամ զորքերը բերել է եւ այնտեղ զորավարժություններ է իրականացրել ու շատ կոշտ տեքստով ասել է՝ գիտեք ինչ կա, սիրելի երեխաներ,  կմտնենք Սյունիք, կլինի այլ իրավիճակ: Այն,ինչ Իրանն արել է, ավելի շատ է ապահովել քո անվտանգությունը, եւ դա է ապահովել Սյունիքի իրական անվտանգությունը: Այսինքն անվտանգության ապահովումը միայն այդ մի քանի БТР-ները չեն:

Այն, ինչ այս ընթացքում բերել են Ֆրանսիայից կամ Հնդկաստանից, ապահովո՞ւմ է քո անվտանգությունը: Այսօր Ուկրաինային մտակարարում են որոշակի զենք-զինամթերք, այն քանակի, որ ուկրաինացիք ընդամենը դառնան մսացու, ոչ թե կարողանան հաղթել Մոսկվային»:

Կիվիրյանը հայտարարեց, որ այն, որ Իրանը չի զինում Հայաստանին, դա Հայաստանի գործող իշխանության մեղավորությունն է, որովհետեւ նրանք նախընտրում են Իրանին հակառակորդ ճամբարներից զենք-զինամթերք  հայթայթել, ոչ թե Իրանից: «Բայց այն, ինչ անում է Իրանը,. Հարյուրապատիկ կարեւոր է այն համակարգերից, որոոնք անհայտ է, թե երբ է հասնելու Հայաստան»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր