Արաղչիի խոսքն ուղղված Բաքվի վարչախմբին ըստ էության անթաքույց զգուշացում է          93 տարեկանում մшհացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը       «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հրավիրել են Քննչական կոմիտե    

05 մար 2024 15:33

«Հոկտեմբերի 27»-ի նախաքննությունը վերսկսվել է. իրական մեղավորները նստած են, բայց ոչ բոլորը

«Հոկտեմբերի 27»-ի նախաքննությունը վերսկսվել է. իրական մեղավորները նստած են, բայց ոչ բոլորը«Հոկտեմբերի 27»-ի իրական մեղավորները նստած են, բայց ոչ բոլորը, հիմա նախաքննությունը վերսկսվել է, եկեք համբերենք։

Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «հոկտեմբերի 27-ի» իրական մեղավորները պատժվա՞ծ են:

«Հիմա, կարծում եմ, մեր բոլոր պետական, օպերատիվ, հետախուզական, քննչական, դատախազական մարմինները շահագրգիռ են այդ հանցագործությունը մինչև վերջ բացահայտելու համար։ Հուսանք, ամեն ինչ կպարզվի»,- ասաց նա:

Հարցին՝ իրեն հրավիրե՞լ են այդ գործով որպես վկա, կամ մասնակցե՞լ է որևէ քննչական գործողության, նա արձագանքեց.

«Ես իրավունք չունեի որևէ քննչական գործողության մասնակցելու: Դատախազը քրեական դատավարության օրենսգրքով, որը ժամանակին հսկողություն է իրականացրել այդ գործի նախաքննության նկատմամբ, իրավունք չունի որպես վկա հարցաքննվի: Ես իրավունք չունեմ որպես վկա հարցաքննվեմ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր