Իշխանությունը պետք է վերցնենք ու ղարաբաղցին պետք է կառավարի Հայաստանը, որ բոլորիդ խնդիրները լուծվեն

MediaNews-ի տեղեկություններով հանդիպաման ժամանակ կրտսեր Քոչարյանը խոստացել է իշխանությունը վերցնելու դեպքում լուծել բռնի տեղահանված բոլոր արցախցիների բնակարանային խնդիրները։
«Իշխանությունը պետք է վերցնենք ու մենք կառավարենք Հայաստանը: Ղարաբաղցին պետք է կառավարի Հայաստանը, որ բոլորիդ խնդիրները լուծվեն։ Իշխանությունը վերցնելուց հետո բոլորիդ տան հարցն էլ կլուծենք, բոլորդ էլ լավ գործ կունենաք»,-ասել է Լևոն Քոչարյանը։
Այնուհետև կրտսեր Քոչարյանը հավաքված արցախցիներին հիշեցրել է իր հոր կառավարման տարիները, երբ իր խոսքերով «ղարաբաղցիները ինչ ուզում անում էին, ամեն ինչի տերն էին»: