ԱԱԾ-ն դիմել է ինձ համագործակցության համար, բայց կարճ ժամանակ անց այն դադարել է          Մեր երկրին պետք է ապագայի վարչապետ, մեր վարչապետի թեկնածուն հներից չի լինելու, նորերից չի լինելու       Միմյանց նկատմամբ թշնամությունը, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների տեքստերում աստիճանաբար նվազում է    

07 մար 2024 22:35

Երևան-Երասխ ճանապարհին Toyota Prado-ն բախվել է ոչխարի հոտին․ 28 ոչխար սատկել է

Երևան-Երասխ ճանապարհին Toyota Prado-ն բախվել է ոչխարի հոտին․ 28 ոչխար սատկել է.Այսօր՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 17:50-ի սահմաններում Toyota Land cruiser prado մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Ավշար գյուղի վարչական տարածքում, հարվածել է ճանապարհի չթույլատրելի հատվածով տեղափոխվող ոչխարի հոտին։

Հարվածի հետևանքով 28 ոչխար, որոնց մեծ մասը՝ մայրացու, տեղում սատկել են, իսկ ավտոմեքենան մոտ 182 մետր առաջ ընթանալով՝ արգելակել է այն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր