Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

08 մար 2024 13:25

Որոնք են գլխուղեղի կաթվածի ախտանշաններն ու ինչ է հարկավոր անել դրանց առկայության դեպքում

Որոնք են գլխուղեղի կաթվածի ախտանշաններն ու ինչ է հարկավոր անել դրանց առկայության դեպքումԿաթվածն ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում է։ Այն աշխարհում մահվան և հաշմանդամության հանգեցնող հիմնական պատճառներից է:

Շատ կարևոր է ճանաչել կաթվածի նշաններն ու հնարավորինս արագ դիմել շտապօգնության ծառայությանը կամ համապատասխան բժշկական կազմակերպություն` բժշկական օգնությունն ու սպասարկումն արագ կազմակերպելու համար:

Գոյություն ունեն գլխուղեղի կաթվածի մասին հուշող ախտանշաններ, որոնց առկայության դեպքում հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Դրանց թվում առավոլ տարածվածներն են հանկարծակի առաջացած դեմքի ծռվածությունը, ձեռքի թուլությունը (երբ բարձրացնում ես տուժածի երկու ձեռքերը ու բաց ես թողնում, մի ձեռքը ընկնում է) և ոչ նորմալ, դժվարացած, անհասկանալի խոսքը։

Միջազգային մի շարք ասոցիացիաների և հայտնի կլինիկաների կողմից առաջարկվել է օգտագործել FAST (face, arms, speech, time) մնեմոնիկը, որը կօգնի արագ կողմնորոշվել և ճիշտ գործել նման իրավիճակներում։

Ախտորոշման այս մեխանիզմն է առաջարկում նաև ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այն ենթադրում է, որ եթե հիվանդի մոտ նկատվում է դեմքի մի կողմի թուլություն կամ անզգայացում (face), մի ձեռքի թուլություն կամ անզգայացում (arms), խոսքի անհստակություն (speech), ապա հարկավոր է անհապաղ դիմել շտապ բուժօգնության (time): Ընդ որում՝ նշված ախտանիշներից անգամ մեկի առկայությունն արդեն իսկ խոսում է շտապօգնություն կանչելու անհրաժեշտության մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր