Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

09 մար 2024 09:30

Երևանում իշխանությունը գաղտագողի է գործում․ հանձնաժողովը ընդունել է ուղևարձի թանկացման նախագիծը. «Ժողովուրդ»

Երևանում իշխանությունը գաղտագողի է գործում․ հանձնաժողովը ընդունել է ուղևարձի թանկացման նախագիծը«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հինգշաբթի օրը Երեւանի ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը առաջին փուլով ընդունել է տրանսպորտի ուղեվարձի թանկացման աղմկահարույց նախագիծը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքային իշխանությունները վերջին պահին առանց ընդդիմադիր ավագանու անդամների են հարցը բերել օրակարգ ու միանձնյա ընդունել այն։

«Հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել գաղտագողի, այսինքն՝ նիստը հրավիրված է եղել, բայց հարցը օրակարգ մտցրել են նիստը սկսելուց 1 ժամ առաջ՝ հրատապի տակ. թե ո՞րն էր հրատապությունն այս հարցի, չեմ կարող ասել:

«Հանրային ձայն»-ի ներկայացուցիչները դուրս եկան ու չմասնակցեցին հանձնաժողովի նիստին, «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչներից միայն Պեդրո Զարուկյանն էր ներկա, իսկ մերոնցից հանձնաժողովի 3 անդամներն էլ ներկա էին:

Երբ ՔՊ-ի հետ ընդհանուր հայտարարի չեկանք, ես, թվեր հրապարակելով, նրանց ասացի, որ վատ կառավարիչ են, ու մենք էլ լքեցինք հանձնաժողովի դահլիճը: Իրենք իրենց անցկացրին նախագիծը՝ առանց ընդդիմության»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեց ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:

Տրանսպորտի թանկացման նախագիծը ընդգրկված է լինելու ավագանու՝ մարտի 12-ի նիստի օրակարգում. կներկայացվի արդեն վերջնական քննարկման ու կընդունվի:

Ավագանու ընդդիմադիր թեւը հակված է բոյկոտել նիստը։

«Ես վստահ եմ, որ մեր խմբակցությունը օրինագծի քվեարկությունը կբոյկոտի. բոյկոտը միակ գործիքակազմն է, քանի որ դեմ քվեարկելը նույնն է, ինչ կողմ քվեարկելը»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 09. 03․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր