Ձեզ ինչ է եղել, մարդիկ, ինչու եք դառնում թուրքին հավասար          Բագրատ Սրբազանն այսօր սպիտակ հանդերձանքով է. երիտասարդների հագին զոհվածների նկարներով շապիկներ են       Եթե այսօր հրապարակում առաջ քաշվի իշխանափոխության պահանջ, դա ուղիղ քաղաքականություն է. Թունյան    

09 մար 2024 17:28

Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ ազատել «իր գյուղերը». հայտնի են անունները.Մուստաֆաևի գրասենյակ

Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ ազատել «իր գյուղերը». հայտնի են անունները.Մուստաֆաևի գրասենյակԲաքուն Երևանից գյուղեր է պահանջում։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն այսօր հայտարարություն է տարածել։

Նշվում է, որ սահմանազատման գործընթացի շրջանակում քննարկվում է Վերին Ոսկեպարի, Տիգրանաշենի, Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) հարցը։

Այս բոլոր սահմանամերձ գյուղերը Հայաստանի Տավուշի մարզում են։

Մեկնաբանության մեջ ասվում է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը չի ընդունում վերջին շրջանում
հայկական ԶԼՄ-ներում կառավարական աղբյուրներից տարածվող տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերը գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ»։

«Ադրբեջանը, չճանաչելով դա, պահանջում է ազատել «իր» 4 «օկուպացված» գյուղերը։ Այս առնչությամբ ադրբեջանական կողմը հարկ է համարում նշել, որ մինչ պետական սահմանի սահմանազատումն իրականացվելը, միանգամայն «անհիմն» է հայտարարել, որ Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերը օկուպացված են։ Ինչ վերաբերում է «Հայաստանի կողմից օկուպացված 4 ադրբեջանական» գյուղերին (Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի), ապա դրանց պատկանելությունն Ադրբեջանին «անվիճելի է» և դրանք «ենթակա են անհապաղ ազատման»։ Սահմանազատման գործընթացի շրջանակում կլուծվի նաև «Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի 4 էքսկլավային» գյուղերի (Վերին Ոսկեպար, Սոֆուլու, Բարխուդարլու, Տիգրանաշեն) ազատման հարցը», - ասվում է մեկնաբանությունում։

Նշենք, որ Ադրբեջանի փոխվարչապետը ղեկավարում է Հայաստանի հետ սահմանազատման ադրբեջանական կողմի պետական ​​հանձնաժողովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր