Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

12 մար 2024 16:07

Տեսանյութ.Տավուշի մարզի որոշ ճանապարհներ կարող են հայտնվել Ադրբեջանի հսկողության տակ. Փաշինյան

Տեսանյութ.Տավուշի մարզի որոշ ճանապարհներ կարող են հայտնվել Ադրբեջանի հսկողության տակ. ՓաշինյանՏավուշի մարզում որոշ ճանապարհներ կարող են հայտնվել Ադրբեջանի հսկողության ներքո։ Նիկոլ Փաշինյանը հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ հայտնեց՝ նշելով, որ Ոսկեպար գյուղի շրջանում որոշ ճանապարհներ կան, որոնք կարող են հայտնվել Ադրբեջանի հսկողության ներքո։

«Ոչ թե կտրում ենք ինչ-որ բան, այլ՝ ճշգրիտ տեսնում ենք, որ Ոսկեպար գյուղի հատվածում ճանապարհի մի կտոր դե յուրե գիծը հատում է, հետո՝ նորից մտնում ՀՀ տարածք։ Նախկինում քննարկումներում այնպիսի ֆոն կար, որ այնտեղ, որտեղ ճանապարհ կա, հարցը լուծենք հետևյալ կերպ՝ այդ ճանապարհի հատվածը պահենք, ուրիշ տեղից՝ համարժեք հատված տանք։ Հետո եկել ենք այն եզրակացության, որ պետք չէ այդպես վարվել, որովհետև դա ստեղծում է լրացուցիչ անորոշություններ»,- հայտարարեց Փաշինյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր