Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար       Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»    

15 մար 2024 11:56

Ունեցել ենք զինատեսակներ, որոնք ՌԴ-ից բացի աշխարհում տիրապետել է միայն Հայաստանը, գնվել են ՍՈւ-30 ինքնաթիռներ, հին «ԱսաՕԿա»-ներ, որոնց վրա միլիոնավոր դոլարներ է ծախսվել, բայց օգուտ չի տվել

Ունեցել ենք զինատեսակներ, որոնք ՌԴ-ից բացի աշխարհում տիրապետել է միայն Հայաստանը, գնվել են ՍՈւ-30 ինքնաթիռներ, հին «ԱսաՕԿա»-ներ, որոնց վրա միլիոնավոր դոլարներ է ծախսվել, բայց օգուտ չի տվել «Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության, դիվանագիտական և ռազմական հաջողությունների արդյունքում է եղել, որ  մենք կարողացել ենք այդպիսի սպառազինություն ձեռք բերել, որի մասին այսօր հոխորտում է Ադրբեջանի նախագահը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը՝ հիշեցնելով Ալիևի այն հայտարարությունը, որ 2020 թվականի պատերազմի արդյունքում Ադրբեջանը 6 մլրդ դոլարի ռազմավար է վերցրել։

Դանիելյանը հայտարարեց, որ ժամանակին ունեցել ենք ուժեղ  բանակ, որը գործոն է եղել և այն հնարավոր է նաև այսօր վերականգնել։

«Դրա փոխարեն 2018 թվականից հետո գնվել են ՍՈւ-30 ինքնաթիռներ, որոնք չեն կրակել հրթիռներ չունենլու պատճառով և հին «ԱսաՕԿա»-ներ, որոնց վրա միլիոնավոր դոլարներ է ծախսվել, բայց մեզ օգուտ չեն տվել...Ունեցել ենք «Էռատո» ջոկատներ և ելակային քաղաքականություն»,- նշեց ՀՀԿ ԵԿ ղեկավարը։

Նա խոսեց նաև 50 հազար տոննայի ռուսական անվճար աջակցության, 2015 թվականին կնքված 200 մլն դոլարի և 2017 թվականի 100 մլն դոլարի զենքի գնման միջպետական պայմանագրերի մասին, հիշեցրեց, որ մինչև 2018 թվականը ունեցել ենք զինատեսակներ, որոնք ՌԴ-ից բացի աշխարհում տիրապետել է միայն Հայաստանը՝ բերելով «Իսկանդերի» օրինակը։

«Արցախի հերոս Սերժ Սարգսյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել սպառազինությանը, քանի որ նա քաջատեղյակ է  եղել, թե ինչպես պաշտպանել երկիրը, որպեսզի թե՛ դիվանագիտական դաշտում լինես ուժեղ, թե՛ ռազմական դաշտում կարողանաս լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են երկրի առջև»,-ասաց Դանիելյանը, ընդգծելով, որ դրանով երրորդ նախագահը ուղերձ է հղել, որ Հայաստանը պատրաստ է և բանակցություններին և պատերազմին, եթե այն Հայաստանին պարտադրվի։

Թվարկելով մինչև 2018 թվականը ՀՀ ԶՈւ-ի տիրապետման տակ գտնվող զինատեսակները՝ ՀՀԿ ԵԿ ղեկավարն ասաց. «Պետք է խոսել «Իսկանդեր R» հրթիռային համակարգերի, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի, «Տոչկա Ու»,-ի, «Իգլա S»-ի, «Բուկ-1» և «ՏՈՌ-1» համակարգերի, S-300 հակաօդային պաշտպանության համակարգերի «ՏՕՍ-1Ա սոնցեպյոկ»-երի մասին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր