Հավանական է՝ Պուտինն այլևս չի ղեկավարի ՌԴ-ն.Մենք պատրաստ ենք այնպես անել, որ Ռուսաստանը երբեք չհաղթի այս պատերազմում
![Հավանական է՝ Պուտինն այլևս չի ղեկավարի ՌԴ-ն.Մենք պատրաստ ենք այնպես անել, որ Ռուսաստանը երբեք չհաղթի այս պատերազմում Հավանական է՝ Պուտինն այլևս չի ղեկավարի ՌԴ-ն.Մենք պատրաստ ենք այնպես անել, որ Ռուսաստանը երբեք չհաղթի այս պատերազմում](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-11/1541847409_77.png)
«Եթե իրավիճակը վատթարանա, մենք պատրաստ կլինենք այնպես անել, որ Ռուսաստանը երբեք չհաղթի այս պատերազմում», - ասել է Մակրոնը ֆրանսիական հեռուստատեսային հարցազրույցում, զգուշացնելով, որ յուրաքանչյուր ոք, ով հանդես է գալիս Ուկրաինային օգնության «սահմանափակման» օգտին, «ընտրում է պարտությունը»:
Նա ասել է, որ Եվրոպայի համար կարևոր է կարմիր գծեր չգծել, որոնք կազդարարեն Կրեմլի թուլությունը և կխրախուսեն նրան շարունակել ներխուժումն Ուկրաինա: Նա հրաժարվել է մանրամասնել, թե ինչպիսին կարող է լինել Ուկրաինա զորքերի տեղակայումը:
«Ես պատճառներ ունեմ հստակ չլինելու համար»,- ասաց նա, - «Ես չեմ պատրաստվում (Պուտինին) տեսանելի դարձնել»։
Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան երբեք հարձակման չի գնա Ռուսաստանի դեմ, և որ Փարիզը չի պատերազմում Մոսկվայի հետ, չնայած որ Ռուսաստանը ագրեսիվ հարձակումներ է գործել Ֆրանսիայի շահերի վրա Ֆրանսիայում և նրա սահմաններից դուրս:
«Ռուսաստանը հակառակորդ է», - ասաց նա՝ հրաժարվելով նրան թշնամի անվանել։
Նա նաև հույս է հայտնել, որ մի օր կգա Ռուսաստանի նախագահի հետ խաղաղ բանակցություններ վարելու ժամանակը, «ով էլ նա լինի», քանի որ առաջին անգամ է հավանականությունը, որ Պուտինն այլևս չի ղեկավարի Ռուսաստանը։