ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

16 մար 2024 12:06

Դուք սրա ցածրորակ ու էժանագին խոսքին նայեք․ այսօր եկել են ու արցախցիներին են մեղադրում

Դուք սրա ցածրորակ ու էժանագին խոսքին նայեք․այսօր եկել են ու արցախցիներին են մեղադրումԺամանակին «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողները, պատերազմ պարտվածները, երկիր հանձնածները, կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրողները, Արցախին բլոկադայի ու հարձակմանը միայնակ թողնողները և վերջնարդյունքում Արցախն Ադրբեջան հռչակածները այսօր եկել են ու արցախցիներին մեղադրում են Արցախից բռնի տեղահանվելու համար: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«ՀՀ ԱԳ նախարարը խուսափելով արցախցիների վերադարձի իրավունքի ապահովմանն ուղղված գործընթացի մեկնաբանությունից նշել է, թե իրենք ամեն ինչ արել են որպեսզի ԼՂ հայությունը կարողանա մնալ Լեռնային Ղարաբաղում:

Վերջինս նշել է, որ իրենք ամեն ինչ արել են, որ հայաթափում չլինի և քաղաքական էլիտան ի տարբերություն իրենց, ԼՂ-ում իշխանություն փոխեց և հանձնեց Արցախը:

Դուք սրա ցածրորակ ու էժանագին խոսքին նայեք` լրիվ հատուկ գործող իշխանության անարժեք գոյությանն ու անփառունակ վարքագծին:

Ժամանակին «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողները, պատերազմ պարտվածները, երկիր հանձնածները, կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրողները, Արցախին բլոկադայի ու հարձակմանը միայնակ թողնողները և վերջնարդյունքում Արցախն Ադրբեջան հռչակածները այսօր եկել են ու արցախցիներին մեղադրում են Արցախից բռնի տեղահանվելու համար:

Արցախից մարդիկ բռնագաղթել են 10-ամսյա ծանր շրջափակման, չվերջացող հարձակումների և ՀՀ իշխանությունների` արցախցիներին նկատմամբ դավաճանական կեցվածքի պատճառով:

Ով այդ պահին Արցախում չի եղել, իր երեխային սոված չի տեսել, իր ընկերոջը վիրավոր/անօգնական վիճակում չի տեսել, ադրբեջանցիների մուտքը խաղաղ բնակավայրեր չի տեսել և վերջապես իր ընտանիքի մահացած անդամին կողքին դրած մեքենայով 34 ժամ «մահվան միջանցքով» չի անցել, երբեք չի կարող ու դրա բարոյական իրավունքն էլ չունի գնահատելու արցախցիների կյանքի ամենածանր որոշումը:

Ու սրանք դեռ երես ունեն մարդամեջ մտնելու և պետություն ներկայացնելու»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր