Տնտեսագետին դաժան ծեծի ենթարկածը, մահ պատճառածը ոչ թե «Բեսլան Հարութն» է, այլ կոմիտասցի «Բացիլ Հարութը»
Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից որոնվում է Երևանի բնակիչ 30-ամյա Հարություն Մկրտչյանը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս որոնվում է մարտի 6-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքին ակտիվ մասնակցություն ունենալու մեջ, որի հետևանքով Երևանի բնակիչ 49-ամյա Յուրի Մինասյանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ օրեր անց գիտակցության չգալով մահացել էր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Կենտրոնական բաժնում հետախուզում է հայտարարվել Հ․ Մկրտչյանի նկատմամբ իսկ քննչական բաժինը դիմել է դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Հ․ Մկրտչյանի նկատմամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Հ․ Մկրտչյանը շրջապատում հայտնի է «Բեսլան Հարութ» մականվամբ, նախկինում դատապարատված է եղել խուլիգանության և դանակահարության համար ու շրջապատում ունեցել է նաև 2-րդ անուն, ոչ թե «Բեսլան Հարութ», այլ «Բացիլ Հարութ» ու թե նա հայտնաբերվի տեղափոխվելու է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ։