Հայոց ցեղասպանության անվերապահ հիշատակումը ոչ թե թուրքերի հետ թշնամության քարոզ է,, այլ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու գրավական          Հարևանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, ահա թե ինչպես պիտի վառ պահենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը       Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ ՄԻՊ    

16 մար 2024 14:45

Հանցածին դիրքորոշում ունեցող մի քանի կալանավոր «Արմավիր» ՔԿՀ-ում ցուցաբերել է անհնազանդություն, հորդորելով նաև այլ կալանավորներին միանալ իրենց անօրինական գործողություններին

Հանցածին դիրքորոշում ունեցող մի քանի կալանավոր «Արմավիր» ՔԿՀ-ում ցուցաբերել է անհնազանդություն, հորդորելով նաև այլ կալանավորներին միանալ իրենց անօրինական գործողություններինՀանցածին դիրքորոշում ունեցող մի քանի կալանավորված անձ մարտի 15-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում չի ենթարկվել քրեակատարողական ծառայողների օրինական պահանջներին, ցուցաբերել է անհնազանդություն, անհարգալից վերաբերմունք վերջիններիս նկատմամբ՝ հորդորելով նաև այլ կալանավորված անձանց միանալ իրենց անօրինական գործողություններին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությոնից:

Վերոնշյալ գործողությունները քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից կանխվել են, մեղավորներն ուղարկվել են պատժախցեր։

«Armlur.am լրատվական կայքում զետեղվել է հրապարակում` «Արմավիրի բանտում բունտ է. կալանավորների են ծեծում.ահազանգ» վերնագրով։ Մինչև հրապարակումը նշված լրատվական կայքը դիմել էր Քրեակատարողական ծառայությանը և ստացել պարզաբանում, որում մասնավորապես ասվել էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մի քանի կալանավորված անձ խախտել է ներքին կանոնակարգի պահանջները՝ ագրեսիվ վարքագիծ և անհարգալից վերաբերմունք դրսևորելով ծառայողների նկատմամբ։ Արդյունքում՝ նշված կալանավորված անձինք, ըստ սահմանված կարգի, տեղափոխվել են պատժախցեր։

Չնայած Քրեակատարողական ծառայությունից ստացված պարզաբանմանը՝ armlur.am-ը հրապարակումը վերնագրել է իսկությունը խեղաթյուրող բովանդակությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր