ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

19 մար 2024 11:28

Կամ պետք է էլի զիջենք կամ՝ կլինի պատերազմ... Սարսռել կարելի է այն մտքից՝ թե տավուշցիները որոշել են ինքնապաշպանական խմբեր ստեղծել իրենց գյուղերը պաշտպանելու համար

Կամ պետք է էլի զիջենք կամ՝ կլինի պատերազմ... Սարսռել կարելի է այն մտքից՝ թե տավուշցիները որոշել են ինքնապաշպանական խմբեր ստեղծել իրենց գյուղերը պաշտպանելու համար«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ» վերտառությամբ հոդված է հրապարակել։

Հոդվածը ստորև՝ 
  
1.Պրահայում ինքնագլուխ փոխում ես հետպատերազմյան բանակցությունների բովանդակությունը՝ փաստի առաջ կանգնեցնելով հարևաններին ու դաշնակիցներին։

2.Պետական քաղաքականություն ես դարձնում «Արցախը տանք՝ հանգիստ ապրենքը», ինչն էապես թուլացնում է երկրի դիմադրողականությունը և բանակցային դիքերը։

3.Ինքնագլուխ մերժում ես ՀԱՊԿ աջակցության ծրագիրը։

4.Արհեստականորեն սրում ես հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ անելով բոլոր հակառուսական քայլերը, որոնք վերջնարդյունքում հակահայկական են։

5.Ինքնագլուխ վարում ես բանակցություններ՝ իբր «խաղաղության պայմանագրրի» շուրջ։ Չես լսում բոլոր նախազգուշացումերը, որևէ խորհուրդ, որևէ առաջարկ։

6.Երբ արդեն չի մնում որևէ դաշնակից, ու թույլ տված կոպիտ սխալների պատճառով ունես բանակցային խայտառակ թույլ դիրքեր, գալիս ասում ես՝ կամ պետք է էլի զիջենք (անվերջ զիջենք) կամ՝ կլինի պատերազմ։
 
Մի քանի հոգով ի՞նչ եք ուզում էս մոլորված, շփոթված ժողովրդից։ Սա իսկապես արդեն քաղաքականություն չէ. սա պետությունը միտումնավոր քանդելու գործունեություն է։ Միայն այդ տրամաբանության մեջ է տեղավորվում սխալների համառ ընթացքը և արտաքին վտանգի պայմաններում ներքին «բարեփոխումների» այլանդակ ծրագրերը, որոնք ներքին խոշոր անկայունություն են առաջացնում։

Սարսռել կարելի է երեկ հնչած մտքից՝ թե տավուշցիները որոշել են ինքնապաշպանական խմբեր ստեղծել իրենց գյուղերը պաշտպանելու համար։ Երևի ավելի վտանգավոր գաղափար չկա. 30 տարվա պետականությունն իր լուրջ ինստիտուտներով քանդես, բերես հասցնես ինքնապաշտպանական գյուղացիական ջոկատների։

Այս մասին գրելիս՝ սկսվեց ԱԺ նիստը՝ ասես չեն եղել երեկվա տավուշյան հայտարարությունները, տավուշյան զարգացումները, չկան ներքին լարվածության թեմաները։ Ո՞ւմ է ներկայացնում այս խորհրդարանը. ո´չ տավուշցուն, ո´չ կոնսերվատորիային, ո´չ մյուս բուհերին, ո´չ դասախոսներին, ո´չ ուսանողներին, ո´չ գյուղացուն, ո´չ քաղաքացուն։ Ո՞ր սոցիալական խավին է ներկայացնում։ Մարդը, որը երեկվա դեպքերից հետո միացրել է ԱԺ նիստը, որ հասկանա, թե ինչ է կատարվում երկրում, և քաղաքական դաշտի արձագանքն է ուզում տեսնել, ի՞նչ հասկանա այս ամենից։
 
Իրականությունը և առավոտյան սկսվող ԱԺ նիստը պետք է համահունչ լինեն, մեր կյանքն այլևս վաղուց «ռեգլամենտացված» չէ, որ այսքան հեշտ ու խաղաղ ռեգլամենտացված ԱԺ նիստեր կարողանան լինել։

Մենք գտնվում ենք պետական համապարփակ աննորմալության փուլում, սրանից պետք է դուրս գալ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր