Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

20 մար 2024 10:06

Հրդեհ է բռնկվել Երևանի բժշկական կենտրոններից մեկում

Հրդեհ է բռնկվել Երևանի բժշկական կենտրոններից մեկում Հրդեհ բժշկական կենտրոններից մեկի մարտկոցների սենյակում. տուժածներ չկան

Մարտի 20-ին, ժամը 02:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի բժշկական կենտրոններից մեկի առաջին հարկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մարտկոցների սենյակում (10,5 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։47-ին, մարվել՝ 03։04-ին։ Այրվել են մարտկոցներ (22 հատ)։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր