Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

20 մար 2024 14:13

Տեսանյութ. Եթե Տավուշի գյուղերը հանձնեց, ադրբեջանցիները բնակիչներ չեն բերի, ՀՀ-ի մարմնի մեջ մտնելու են թուրքական ռազմաբազաները

Եթե Տավուշի գյուղերը հանձնեց, ադրբեջանցիները բնակիչներ չեն բերի, ՀՀ-ի մարմնի մեջ մտնելու են թուրքական ռազմաբազաները«Տավուշում առանձին անձանց կողմից կոնկրետ հարցեր հնչեցվեցին, որ իրենք ծնվել եւ ավելի քան 50-60 տարի ապրում են այդ հողում, ծննդական, անձնագիր են ստացել, տունուտեղ են ստեղծել: Ու մի՞թե իրենք իրենց տունուտեղը ստեղծել են Ադրբեջանում, ինչպես կամակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե հայկական որեւէ հող չի հանձնելու: Ուրեմն այդ հողերը ո՞ւմն են եղել, եթե մարդը ծնվել այդտեղ, հայկական անձնագիր է ստացել: Կադաստրի վկայական էր Նիկոլը մեջբերում, իբր Հայաստանը չունի: Բայց մարդիկ բնակարաններ ունեն՝ օրինական կարգով ստեղծված: Ավելին, ես ուսումնասիրեցի իրավական ակտերի մասին սրանց հրապարակումները:
 
Հիշում եք, որ սա հայտարարում էր, թե Արցախը վաղուց էր հանձնված թուրքերին եւ վկայակոչում էր 2010 թվականին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքը: Եվ հայտարարում էր, թե Սյունիքից այն կողմ ընկած հատվածը արձանագրված է որպես Ադրբեջանի տարածք: Բա հիմա, որ Տավուշի գյուղերն ուզում ես հանձնել, վարչատարածքային բաժանման մասին օրենքով դա ո՞ւմ է պատկանում»,-հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը՝ հավելելով․ « Այդ գյուղերը այդ օրենքով ընդգրկված են Ադրբեջանի՞ կազմում: Իհարկե՝ ոչ: Դրանք ընդգրկված են Հայաստանի Տավուշի մարզում: Այդ գյուղերը հանձնվելուց հետո հարակից գյուղերը ևս դատարկվելու են: Ադրբեջանցիները այնտեղ քաղաքացիական բնակիչների չեն բերելու: Նրանք այդ գյուղերը վերածելու են կոնկրետ ռազմաբազաների: Այսինքն, Հայաստանի մարմնի մեջ մտնելու է թուրքական ռազմաբազա։ Ու Ադրբեջանը հսկելու և ղեկավարելու է ամբողջ տարածաշրջանը»,-ասաց նա։

«Փաշինյանը գնացել ու գյուղացիներին վախեցնում է, թե եթե այսօր-վաղը այդ գյուղերը չհանձնի, ապա մեկ շաբաթից պատերազմ է լինելու: Իսկ մարդկանց կոնկրետ հարցին, թե արդյո՞ք երաշխավորված է, որ հանձնելուց հետո պատերազմ չի լինի, երկրի ղեկավար կոչվածը պատասխանում է՝ հույս ունենանք, որ չի լինի»,- ասաց Թաթուլ Պետրոսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր