Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»          Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»       Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»    

20 մար 2024 15:17

Ո՞րն է այդ գյուղերի կարևորությունը, որոնց հավակնում է Ադրբեջանը. եթե Հայաստանը դրանք կորցնի ՝ նոր զիջումներ կպահանջեն

Ո՞րն է այդ գյուղերի կարևորությունը, որոնց հավակնում է Ադրբեջանը. եթե Հայաստանը դրանք կորցնի ՝ նոր զիջումներ կպահանջանՀՀ սահմանամերձ գյուղերի հնարավոր հանձնումը Ադրբեջանին կվտանգի երկրի ռազմավարական հաղորդակցությունները և ճանապարհ կբացի նոր զիջումների համար, մասնավորապես` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Այս մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

«Ո՞րն է այն գյուղերի կարևորությունը, որոնց հավակնում է Ադրբեջանը։ Այն է, որ դրանք ապահովում են Հայաստանի ելքը դեպի Իրան (Տիգրանաշեն) և Վրաստան (Տավուշի գյուղեր)։ Դրանք տարանցիկ գյուղեր են, և եթե Հայաստանը դրանք կորցնի Հայաստանի կառավարության դիրքորոշման արդյունքում, ապա ճանապարհ կհարթվի հետագա զիջումների համար։ Գլխավորն Ադրբեջանի և Թուրքիայի պահանջն է՝ բացել «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ այդպիսով ուղիղ դարձնելով Թուրքիայից Ադրբեջան տարանցումը»,-նշել է պատգամավորը։

Ռուս քաղաքական գործչի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր նախկին գիծը՝ ուղղված Ադրբեջանի շահերը բավարարելուն, բայց միևնույն ժամանակ փորձում է երևալ մի մարդ, որ ստիպված է դիմել դրան: Նման դիրքորոշում որդեգրելով՝ նա ամեն ինչում մեղադրում է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին, որոնք, իբր, չեն ստանձնում Հայաստանի պաշտպանությունը։

«Նա գնաց իր հայրենակիցներից ըստ էության հրաժարվելու՝ դավաճանության ճանապարհով և նա ստիպված է գնալ այդ ճանապարհով»,-հայտարարել է Զատուլինը:

Միևնույն ժամանակ պատգամավորը չի համարում Ադրբեջանին Ռուսաստանի դաշնակից անգամ Հայաստանի արևմտամետ ֆոնին։ Նա համոզված է, որ Ադրբեջանն այս համատեքստում դաշնակից չէ, ու հավելում է, որ այն Թուրքիայի դաշնակիցն է։ Պատգամավորը հիշեցնում է, որ Թուրքիան Կովկասում իր բոլոր գործողությունները փորձում է ներկայացնել որպես ՆԱՏՕ-ի առաջխաղացում դեպի արևելք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր