Հանրահավաք Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ          Տեսանյութ.Ոստիկանական մեծ ուժեր են բերվել Հանրապետության հրապարակ       Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին    

22 մար 2024 13:03

ՀՀ-ն գնում է լեռնային պայմաններին համապատասխան հնդկական ծանր սպառազինություն, որոնցով հնարավոր է թիրախներ խոցել գրեթե 50 կմ հեռավորության վրա

Հայաստանը գնում է լեռնային պայմաններին համապատասխան հնդկական ծանր սպառազինությունՀայաստանը, ինչպես և նրա հարևան Ադրբեջանը, շարունակում են ակտիվորեն հարձակողական զենք գնել, գրում է akcent.site-ն։

Այս անգամ Հնդկաստանից ձեռք է բերվում 84 կատարելագործված քարշակային հրետանային ATAGS համակարգեր։ Այդ 155 միլիոն դոլար արժողությամբ գործարքը զգալիորեն կուժեղացնի Հայաստանի ցամաքային զորքերի հրետանային ստորաբաժանումները։

ATAGS-ը, որը համատեղ մշակվել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության (DRDO) կողմից, 155 մմ տրամաչափի հրետանային համակարգ է:

Նրանց օգնությամբ հնարավոր է թիրախներ խոցել գրեթե 50 կմ  հեռավորության վրա։ Այդ համակարգերը կարող են գործել տարբեր պայմաններում, այդ թվում՝ լեռնային տարածքներում։

2023 թվականին Հայաստանն արդեն ձեռք էր բերել 6 նման համակարգեր և կնքել պայմանագրեր հնդկական արտադրողներից այլ զինատեսակների, այդ թվում՝ MArG-155 անիվավոր ինքնագնաց հաուբիցների և «Akash» հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար։

Հայաստանը Հնդկաստանից ստացել է նաև Swathi հակամարտկոցային ռադիոտեղորոշիչ համակարգեր և Pinaka բազմափողանի հրթիռային կայաններ։ Նաև վերջերս Ֆրանսիան է ծանր զինատեսակներ ուղարկել Հայաստան՝ 24 Arquus Bastion զրահափոխադրիչ, Ground Master ռադարներ և հակաօդային պաշտպանության Mistral 3 համակարգեր։ Հայկական բանակի ակտիվ վերազինումը արտացոլվում է նմանատիպ գնումներով Ադրբեջանում։

Այդ երկիրն արդեն պայմանագիր է կնքել Սերբիայից Nora B-52NG ինքնագնաց հաուբիցների, Թուրքիայից Bayraktar Akıncı գրոհային անօդաչուների և SOM թևավոր հրթիռների, և Պակիստանից JF-17 Thunder Block-III կործանիչների գնումների համար։ Դժվար չէ կռահել, թե ում դեմ են այդքան ակտիվորեն զինվում Հայաստանն ու Ադրբեջանը։ Իհարկե՝ միմյանց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր