Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

22 մար 2024 12:07

Պատերազմի վերաբերյալ Փաշինյանի խոսքերից հետո արցախցիները լքում են Տավուշի սահմանագոտին

Պատերազմի վերաբերյալ Փաշինյանի խոսքերից հետո արցախցիները լքում են Տավուշի սահմանագոտինՄարտի 18-ին Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի մշակույթի տանը պատերազմի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի խոսքերից հետո Նոյեմբերյանի սահմանագոտու գյուղերում բնակություն հաստատած արցախցիները լքում են այդ գյուղերը, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Ոսկեպար գյուղից ստացված տեղեկություններով՝ Ոսկեպարում հաստատված արցախցի 3 ընտանիքներից 2-ը լքել է Ոսկեպարը։ Ոսկեվան գյուղում հաստատված արցախցի 12 ընտանիքներից 4-ը պատրաստվում է հեռանալ, բնակություն հաստատել Արարատյան դաշտում , Հայաստանի այլ վայրերում։ Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարների մեծամասնությունը այժմ Հայաստանի սահման Բագրատաշենից Երևան են հասնում ոչ թե Բաղանիս-Ոսկեպար ճանապարհով, այլ՝ Ալավերդիով։ Կան բեռնատարներ, որոնք անցնում են Նոյեմբերյանով, դրանց մեծամասնությունը սահմանագոտով անցնող ճանապարհի փոխարեն գերադասում է Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհը»,- գրել է Սարգսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր