Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

22 մար 2024 15:17

Առաջին անգամ հաջողությամբ խոզի երիկամ են փոխպատվաստել մարդուն

Առաջին անգամ հաջողությամբ խոզի երիկամ են փոխպատվաստել մարդունԲոստոնի Մասաչուսեթսի գլխավոր հիվանդանոցի վիրաբույժները աշխարհում առաջին անգամ հաջողությամբ գենետիկորեն ձևափոխված խոզից երիկամ են փոխպատվաստել կենդանի մարդու: Այս մասին գրում է The Boston Globe-ը։

Մասաչուսեթս նահանգի Ուեյմութ քաղաքից 62-ամյա Ռիչարդ Սլեյմանը, ով տառապում էր երիկամների վերջին փուլի հիվանդությամբ, չորս ժամ շարունակ վիրահատվել էր։

Հիվանդանոցից հայտնել են, որ հիվանդն ապաքինվում է և շուտով դուրս կգրվի:

Ակնկալվում է, որ փոխպատվաստման ոլորտում այս բեկման շնորհիվ ապագայում օրգանների փոխարինման կարիք ունեցող հիվանդները կկարողանան դրանք ստանալ հատուկ բուծված գենետիկորեն ձևափոխված խոզերից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր