Լևոն Տեր-Պետրոսյանն ացելել է Մայր Աթոռ և իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին          Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման քննարկում կա, պատճառը քաղաքական չէ. Դավիթ Խուդաթյան       Հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին, սպшնnւթյան կասկածանքով կա ձերբակալված    

22 մար 2024 14:12

Տեսանյութ.Ինչպես են գազանաբար բերման ենթարկում Նարեկ Սամսոնյանին

Ինչպես են գազանաբար բերման ենթարկում Նարեկ Սամսոնյանին«Քիչ առաջ շատ կոշտ ձևով ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին»,-այս մասին ահազանգում է  փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշել է, որ այլ տեղեկություն այս պահին չունի։

«Դիմակավորված ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձինք գազանաբար հարձակվել են Նարեկ Սամսոնյանի վրա ու տարել. այս պահին հայտնի չէ, թե ուր են տարել»,-տեսանյութին կից նման հաղորդագրություն է հրապարակվել հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանի տելեգրամի էջում։

Դիմակավորված անձանց հետ գործողությանը մասնակցում են նաև քաղաքացիական հագուստով անձինք։ Նրանցից մեկը հարձակվում է  ու ձեռքով հարվածում տեղի ունեցողն արձանագրող տեսախցիկին։
***՚
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել Նարեկ Սամսոնյանի ձերբակալության մասին․

«Հաշվի առնելով բանավոր հարցումների առատությունը՝ այս պահին հարկ եմ համարում տեղեկացնել ընդամենը, որ Ն․ Ս․-ն ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ»։

Նշենք, որ այդ Քրեական օրենսգրքի այդ հոդվածը վերաբերվում է խուլիգանությանը: Հոդվածի 2 մասի առաջին և երրորդ կետերը վերաբերում են խուլիգանությանը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր