Այս փաստաթուղթը ասք է այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ալիևի հերթական պահանջը          Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի ՀՀ սահմանադրությունը վերացնելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները       Կրկին խաբեությունների նոր ալիք է. առաջարկում են ինչ-որ գործողություններ անել, հավելված ներբեռնել    

23 մար 2024 18:05

Վերականգնող քսուք՝ բարակ մազերը ճոխ ու փարթամ վարսերի վերածելու համար

Վերականգնող քսուք՝ բարակ մազերը ճոխ ու փարթամ վարսերի վերածելու համարԲարակ մազերը շատ հոգսեր են առաջացնում: Դժվար է դրանց ծավալ հաղորդելը, դրանք շուտ են կեղտոտվում և անկենդան տեսք ունեն: Բարակ, թույլ մազեր ունեցողները միշտ փորձում են իմանալ փարթամ, ճոխ վարսերի գաղտնիքը…

Ձեզ ենք ներկայացնում վերականգնող քսուք, որն ամրացնում է մազերը և հարստացնում բազմաթիվ սնուցող բաղադրիչներով:
Քսուք՝ փարթամ ու ճոխ մազերի համար

Բաղադրիչներ
1 ոչ մեծ բանան
1 ձվի դեղնուց
1 ճաշի գդալ մեղր
½ բաժակ գարեջուր
Օգտագործման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերի կամ հարիչի օգնությամբ և ստացված խառնուրդը քսեք լվացած խոնավ մազերին:
Ցելոֆանե գլխարկ հագեք, հետո փաթաթեք գլուխը տաք շարֆով կամ սրբիչով, այդպես թողեք մոտավորապես երկու ժամ:
Հետո լվացեք տաք ջրով:

Բավական է շաբաթը մեկ անգամ օգտագործել այս քսուքը, և ձեր բարակ մազերը կվերածվեն փարթամ, ճոխ վարսերի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր