Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

23 մար 2024 09:37

Փաշինյանի թիկնապահները պետությունից տրանսպորտի փող են ուզում․ «Հրապարակ»

Փաշինյանի թիկնապահները պետությունից տրանսպորտի փող են ուզում«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Պետական պահպանության ծառայությունը դիմել է կառավարությանը՝ պահանջելով, որ արձակուրդ մեկնելիս իրենց տրանսպորտի ծախսերը հոգան պետբյուջեից։ Պարզվում է, որ ԱԱԾ աշխատակիցներն օգտվում են նման արտոնությունից: Քանի որ պետական պահպանության ծառայությունն ԱԱԾ-ից անջատվել է՝ դառնալով վարչապետի ենթակայության ներքո գործող ծառայություն, ապա հիմա էլ պետք է օգտվեն այդ արտոնությունից։

Նշենք, որ այս արտոնությունը վերաբերում է ՀՀ տարածքում հանգստանալու դեպքերին, այսինքն՝ եթե, օրինակ, Փաշինյանի թիկնազորում ծառայող թիկնապահներից մեկը հանգստանալու մեկնի Տավուշի մարզի Դիլիջան համայնք, ապա տրանսպորտի գումարը պետք է փոխհատուցվի պետության կողմից։

Մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր